Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Կարեն Ճշմարիտյան. Բժշկական իզոտոպների կենտրոնը կարող է բացվել 2014 թ. աշնանը

Կարեն Ճշմարիտյան. Բժշկական իզոտոպների կենտրոնը կարող է բացվել 2014 թ. աշնանը

Բժշկական իզոտոպների կենտրոնը կարող է բացվել 2014թ. աշնանը, խորհրդարանում հունիսի 2-ին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

 

2013թ. այդ ծրագրի համար բյուջեից տրամադրվել էր 546 միլիոն դրամ (1,32 միլիոն դոլար), իսկ եւս  926 միլիոն դրամը (2,24 միլիոն դոլար) ծրագրվում է տրամադրել 2014 թ.: «Այդ միջոցները նախատեսված են սարքավորում գնելու համար», - պարզաբանել է նախարարը:

Միջուկային բժշկության  կենտրոն ստեղծելու որոշումը կայացվել էր 2008թ. փետրվարին: Ախտորոշման եւ ուռուցքաբանական հիվանդությունների բուժման կենտրոնը կստեղծվի Ֆիզիկայի ինստիտուտի հիմքի վրա, աշխատանքների համար կծախսվի մոտ  30 մլն եվրո, որից 5 մլն-ը՝ բելգիական պրոտոնային «IBA Molecular» արագացուցիչի արժեքը կկազմի: Այդ գումարի շրջանակում վարկ կտրամադրի  KBC-ն՝  11 տարի անտոկոս հիմքով:  Ծրագրի վաղաժամկետ իրականացման շնորհիվ վարկի գումարը հաջողվել է 3,5-ից կրճատել 1,9 մլն դոլարի:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ