Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Նորագույն տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ստանալ պտղի ճշգրիտ մոդելը

Նորագույն տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ստանալ պտղի ճշգրիտ մոդելը

Ճապոնական Fasotec ընկերությունը ներկայացրել է հատուկ տեխնոլոգիա, որն օգտագործում է ուլտրաձայնային սքաներ եւ եռաչափ տպիչ՝ դեռ չծնված երեխայի դեմքի ու մարմնի իրական չափերի մոդելն ստանալու համար, հաղորդում է ABC News-ը:

Օրինակ, տեխնոլոգիան փորձարկել է Կիոկո Այզական: Նա պատվիրել է երեխայի մոդելը հղիության ութերորդ ամսում: Այդ փուլում երեխան արդեն ունեցել է դեմքի հստակ արտահայտություն, հաղորդում է MedDaily.ru-ն:

Ճշգրտությունն այնքան բարձր է, որ, ըստ ստեղծողների, այն կարելի է  կիրառել վիրահատություններից առաջ պրակտիկայի կամ էլ ախտորոշման համար: Իրականում, հնարավորություն կա ստանալու ցանկացած օրգանի մոդելը: Այն ամենը, ինչ հայտնվում է ուլտրաձայնային սքաների տեսադաշտում, հեշտորեն տպվում է  եռաչափ տպիչով:

Եռաչափ տպիչները նորույթ չեն: Օրինակ, Նիդեռլանդներում գիտնականները տպել էին ծնոտ՝ հիվանդի համար: Ճապոնացիների առաջարկած տեխնոլոգիան մեծ  թերություն ունի՝ երեխայի մոդելի համար պետք է վճարել 500 դոլար:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

09.01.2014

Հարգելի Nare, բարև Ձեզ, դա բնական է, որ 1 ամսականում զարկերը չես լսում: ) Խնդրեմ, կարդացեք մեր հոդվածները, նրանք կօգնեն Ձեզ.

www.med-practic.com/cms/article_comment.php?article_id=23819

Nare

06.01.2014

Barev dez. Mek amsakanum, vor chen lsum srti zarker@ da vtangavore?

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ