Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Պոտենցիալ ինքնասպաններին կարելի է պարզել արյան անալիզով. հետազոտություն

Պոտենցիալ ինքնասպաններին կարելի է պարզել արյան անալիզով. հետազոտություն

Մարդկանց սուիցիդալ վարքը հնարավոր է կանխատեսել արյան անալիզի միջոցով. նման եզրակացության են եկել հոգեբույժները՝ ուսումնասիրելով շիզոֆրենիկների ու կյանքից  ինքնակամ հեռացածների ՌՆԹ-ն, հայտնում է Gazeta.ru-ն:

ԱՄՆ-ի Ինդիանապոլիսի համալսարանի գիտնականները նշել են, որ քաղաքացիական ու ռազմական ոլորտներում մեծ խնդիր հանդիսացող ինքնասպանության կանխատեսման օբյեկտիվ նախանշաններ մինչ այժմ չկային:

 

Ամերիկացի գիտնականներն այս խնդրով զբաղվում են 10 տարի՝ փորձելով գտնել ինքնասպանությունների բիոմարկերները՝ գենետիկ նախանշանները:

Կամավորներից արյուն վերցնելով՝ գիտնականներն ինքնասպանության համար «պատասխանատու» 5 գեներ են հայտնաբերել: Դրանցից ամենահավանական թեկնածուն էլ SAT1 գենն է, որը սկսում է գործել բջիջների վնասման կամ սթրեսների դեպքում:

9 ինքնասպանություն գործած մարդկանցից վերցված արյան մեջ հայտնաբերվել է SAT1-ի բարձր էքսպրեսիա:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. podrobnosti.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ