Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Արյան անալիզը կարող է ցույց տալ մարդու մահվան հստակ ժամանակը. գիտնականներ

Արյան անալիզը կարող է ցույց տալ մարդու մահվան հստակ ժամանակը. գիտնականներ

Բրիտանացի գիտնականները  վայրի թռչունների վրա անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել են, որ արյան անալիզի օգնությամբ կարելի է կանխագուշակել ոչ միայն թռչունների, այլ նաև մարդու կայքնի տևողությունը, հայտնում է Russia Today-ը։

 

Թեստի ընթացքում գիտնականները չափել են քրոմոսոմների վերջին հատվածում գտնվող գերփոքր կառուցվածքների՝ տելոմերների միջին երկարությունը։ Հայտնի է, որ այդ տելոմերները կարճանում են ամեն անգամ, երբ օրգանիզմի բջիջները կիսվում են։

 

«Մենք պարզել ենք, որ ցանկացած տարիքում տելոմերների երկարությունը կարող է հուշել, թե երբ տվյալ օրգանիզմը կմահանա։ Կարճ տելոմերները կամ դրանց երկարության կտրուկ նվազումը հստակ վկայում է այն մասին, որ թռչունը կսատկի 1 տարվա ընթացքում»,-նշել է գիտնական Դևիդ Ռիչարդսոնը։

 

Գիտնականներն այն կարծիքին են, որ տելոմերները մարդկանց դեպքում նույնպես գործում են որպես ներքին ժամացույցներ՝ ավելի հստակ կերպով ցույց տալով մարդու ստույգ կենսաբանական, այլ ոչ թե նրա իրական տարիքը։

 

Ներկայում Մեծ Բրիտանիայում արդեն գործում է 1 ընկերություն, որը ցանկացողներին առաջարկում է 630 դոլար արժողությամբ տելոմերների թեստ անցնել։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ