Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ

Հնդիկ բժիշկները կարող են լուսանկարի միջոցով որոշել խոլեսթերինի մակարդակը

Հնդիկ բժիշկները կարող են լուսանկարի միջոցով որոշել խոլեսթերինի մակարդակը

Հնդիկ բժիշկ գիտնականներն առաջարկել են որոշել խոլեսթերինի մակարդակը ձեռքի լուսանկարի միջոցով: Այս մասին գրել է MedVesti-ին` վկայակոչելով EurekAlert-ին:

Շրի Շաստայի Պոլիտեխնիկական ինստիտուտում մշակված նոր մեթոդը հաշվի է առնում ձեռքի մատների մաշկային ծալքերի հաստությունը, որը կախված է խոլեսթերինի մակարդակից:

Գիտնականները մշակել են լուսանկարների անալիզի հատուկ ծրագիր, որը թույլ է տալիս եղած տվյալների բազայի հիման վրա ձեռքի լուսանկարի միջոցով պարզել հիվանդի մոտ խոլեսթերինի մակարդակը:

«Այսպիսի մեթոդը թույլ է տալիս կարճ ժամանակի ընթացքում հետազոտել շատ մարդկանց, այն լաբորատոր փորձարկումից ավելի արդյունվետ է: Լուսնկարի համակարգչային անալիզի համար անգամ պարտադիր չէ հիվանդի ներկայությունը, իսկ ծախսերը նվազագույն են»,- ասել է գիտական անձնակազմի ղեկավար բժիշկ Ռաջենդիրեն Շանկերը:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ