ԼՈՒՐԵՐ: Դեղաբույսեր
Թխկու օշարակը կարող է օգնել հոդացավի բուժմանը. news.am
Հոդացավի դեմ նոր դեղը կարող է հիմնված լինել թխկու օշարակում հայտնաբերված մոլեկուլի վրա, որը հակաբորբոքային հատկություններ ունի: Այդ մասին տեղեկացնում են Քվեբեկի գիտականները:
Դեռեւս 2011-ին բացահայտված քվեբեկոլ մոլեկուլը քիմիական ռեակցիաների արդյունք է, որն ի հայտ է գալիս թխկու օշարակի պատրաստման գործընթացում: Մոլեկուլը փոխակերպում է թխկու հյութում առկա բնական պոլիֆենոլները: Հաջողությամբ քվեբեկոլ ու նրա ածանցյալներ սինթեզելով` Լավալի համալսարանի գիտնականները գնահատել են ստացված բաղադրիչների հակաբորբոքային հատկությունները:
Դրանից հետո նրանք օգտագործել են in vitro մոդելը, որով որոշվում է բնական մոլեկուլների հակաբորբոքային պոտենցիալը:
«Մենք արյան մակրոֆագեր անունով բջիջներ ենք վերցրել եւ դրանք տեղադրել մանրէային տոքսինների հետ, բացատրում է պրոֆեսոր Դանիել Գրինյեն: Մակրոֆագերը, սովորաբար, արձագանքում են բորբոքային ռեակցիայի հաշվին: Իսկ եթե այն հակաբորբոքային մոլեկուլներ է պարունակում, այդ ռեակցիան կարգելափակվի»:
Թեստերը ցույց են տվել, որ քվեբեկոլը ճնշում է մակրոֆագների բորբոքային ռեակցիան, իսկ նրա որոշ ածանցյալներ նույնիսկ մոլեկուլից ավելի արդյունավետ են: Նրանցից ամենահզորը, օրինակ, պարզ կառուցվածք ունի եւ նույնիսկ ավելի հեշտ է սինթեզել, քան քվեբեկոլը:
Դա ուղի է բացում հակաբորբոքային դեղերի նոր դասերի ստեղծման համար, որոնք առավել արդյունավետ կբուժեն հոդացավը (եւ այլ բորբոքային հիվանդություններ), միաժամանակ, ունենալով ավելի քիչ կողմնակի ազդեցություններ:
29.12.2015 Կարդացեք նաև
Հիշողության կորուստը Ալցհեյմերի հիվանդությանն ուղեկցող խնդիր է: The FASEB Journal-ում հրապարակված հետազոտության համաձայն՝ նյութը (hydroxycinnamic acid), որը պարունակում է եղերդակը (цикорий), օգնում է կանխել կամ...
16.01.2017
Եղերդակն օգտակար հատկությունների շնորհիվ օրգանիզմի վրա առողջարար ազդեցություն է ունենում, նաև հագեցնում է օգտակար տարրերով ու վիտամիններով: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն: Այն օգնում է կարգավորել օրգանմիզմի...
01.09.2016
Խատուտիկի թեյն, իսկապես, կարող է քայքայել քաղցկեղային բջիջները և առողջ բջիջները պաշտպանել քաղցկեղից: Այս մասին հայտնում է newsyou.info-ն: Այդ բույսը շատ բուժական հատկություններ ունի, ընդ որում, թեյը շատ...
10.06.2016
Առողջարար բանջարեղենի մասին խոսելիս պետք է հաշվի առնել նաև կռատուկի բուժիչ հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն...
06.08.2015
Healthy Life Tricks-ը ներկայացրել է ստևիա կամ մեղրախոտ կոչվող դեղաբույսի օգտակար հատկությունները, որն օգնում է բուժել շաքարախտը, հիպերտոնիան և նպաստում է...
10.06.2015
Գիտնականներն ապացուցել են, որ տարօրինակ անվանումով այս արտասովոր բույսը քաղցկեղի բջիջները սպանող արդյունավետ միջոց է: Ինչպես տեղեկացնում է homehealthyrecipes.com-ը` բույսի արդյունավետությունը փորձարկվել է ենթաստամոքսային...
26.05.2015
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYJp9zYm' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ