Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղաբույսեր

Ամեն ինչ գերչակի մասին

Ամեն ինչ գերչակի մասին

Գերչակի յուղն օժտված է բուժիչ բազմաթիվ հատկանիշներով: Բուսական այս դեղամիջոցի հանդեպ, սակայն, մարդկանց վերաբերմունքը փոքր-ինչ քամահրական է: Շատերը դա բացատրում են գերչակի յուրահատուկ համով:

 

Առհասարակ, գերչակի յուղը ոչ թանկարժեք բուսական դեղամիջոց է` բավական երկար պահպանման ժամկետով, որը կարելի է գտնել ցանկացած դեղատանը: Այն ստանում են գենեգերչակի կամ տզկանեփի սերմերից: Դեղատներում կարելի է հանդիպել նաեւ «գենեգերչակի յուղ» անվանումով: Այն պետք է պահել փոքր-ինչ սառը ու մութ վայրում` փակ վիճակում:

 

Գերչակի օգտագործման պատմությունը, կարելի է ասել, մեզ է հասել դեռեւս Հին Եգիպտոսից` մ.թ.ա. 3000 տարի առաջ. հնէաբանական հետազոտությունների ժամանակ հայտնաբերվել են գերչակի սերմերի մնացորդներ: Եգիպտոսում այն բազմաթիվ քսուքների պատրաստման համար հիմք է հանդիսացել: Այն հաճախ օգտագործվում էր նաեւ կրոնական ծիսակատարությունների ժամանակ:

 

Աֆրիկայում գերչակի ձեթը օգտագործվել է կաշվի ու կաշվե իրերի մշակման համար:

 

Այս բույսի մասին նույնիսկ նշվում է Աստվածաշնչում:

 

Գերչակն արագ տարածվեց Հնդկաստանում, եւ սկսեցին օգտագործել կոսմետոլոգիական, բժշկական նպատակներով, ինչպես նաեւ` այն լույսի աղբյուր էր ծառայում: Հետագայում գերչակը սկսեց տարածվել գաղութների շնորհիվ:

 

Ռուսաստանում գերչակի մասին իմացան 19-րդ դարում եւ մինչ օրս ներկրում են Հնդկաստանից կամ Չինաստանից:

 

Գերչակի յուղն օժտված է փափկեցնող, սպիտակեցնող ու հանգստացնող հատկություններով: Շատերը գիտեն գերչակի յուղի թուլացնող հատկությունների մասին: Բայց սրանով չեն սահմանափակվում նրա բուժական հատկությունները: Այն լայն գործածություն ունի ինչպես դեղագործության, այնպես էլ ժողովրդական բժշկության մեջ:

 

Գերչակի յուղը նպաստում է մաշկային ծածկի վերականգնմանը` ապաքինելով վերքերը, այրվածքների հետեւանքով առաջացած փոքրիկ խոցերը: Այն փափկեցնում է մաշկը: Գերչակը շատ լավ օգնում է գորտնուկների, պապիլոմաների դեպքում, ինչպես նաեւ դրանով կարելի է պիգմենտային բծերը բուժել: Օրինակ` մի կին 1 ամսվա ընթացքում ազատվել է դեմքի վրայի գորտնուկից ` օրը 3 անգամ 10-20 րոպե տեւողությամբ գերչակի յուղի կոմպրես դնելով: 2,5-3 ամսվա ընթացքում բուժվել է պարանոցի վրայի պապիլոման:

 

Գերչակի յուղը փորձված ու շատ օգտակար միջոց է ոտնաթաթի ճաքերի ու կոշտուկների համար: Դրա համար ընդամենը անհրաժեշտ է քնելուց առաջ ոտքերին գերչակի յուղ քսել` մոտ 30 րոպե մերսելով, ապա սովորական բամբակե գուլպա հագնել: 1 ամսվա ընթացքում կոշտուկները անհետանում են, իսկ ոտնաթաթի մաշկը դառնում է փափուկ: Բացի այդ, այս պրոցեդուրան հանգստացնում է ոտքերն ու նպաստում հանգիստ քնելուն:

 

Դեռ հնուց եկած, գերչակի յուղը բժշկության մեջ գործածվել է որպես թուլացնող միջոց: Այն գրգռում է հաստ եւ բարակ աղիների ռեցեպտորները` ակտիվացնելով աղիների աշխատանքը: Արդյունքը կարող է զգացվել այն ընդունելուց 5-6 ժամ հետո: Ինչպես նաեւ կարող է առաջացնել արգանդի մկանների ռեֆլեկտոր կրճատում: Թուլացնելու նպատակով երեխաներին տրվում է 5-15 գրամ, իսկ մեծերին` 15-30 գրամ:

 

Գերչակի յուղը կարելի է ընդունել նաեւ կապսուլաներով: Նկատենք, սակայն, որ գերչակի յուղը ոչ թե բուժում է փորկապությունը, այլ չեզոքացնում է այն: Այդ պատճառով այն մարդկանց, ովքեր քրոնիկական բնույթի խնդիրներ ունեն, խորհուրդ չի տրվում գերչակի յուղ օգտագործել: Նաեւ խորհուրդ չի տրվում գերչակ օգտագործել այն ժամանակ, եթե քիմիական թունավորում է տեղի ունեցել: Խստիվ արգելվում է այն օգտագործել հղիության ընթացքում:

 

Մաշկին կպած տիզերից առաջացած վերքերից եւս կարելի է ազատվել գերչակի յուղի միջոցով: Այն միանգամից ապաքինում է: Ուշադրություն. տզի կծելու դեպքում անպայման պետք է դիմել բժշկի, քանի որ տիզը կարող է մահացու վտանգավոր հիվանդության` էնցեֆալիտի տարածող լինել:

 

Գերչակի ձեթը հիանալի միջոց է գերհոգնած ու կարմրած աչքերի դեպքում, իհարկե, եթե այլ խնդիրների հետեւանքով չեն կարմրել աչքերը` արյան ճնշում եւ այլն: Անհրաժեշտ է պարզապես քնելուց առաջ յուրաքանչյուր աչքի մեջ մեկ կաթիլ յուղ կաթեցնել:

 

Գերչակի յուղն ընդունված է նաեւ օգտագործել ժողովրդական բժշկության մեջ` մրսածության հետեւանքով առաջացած հիվանդությունները բուժելու համար: Անհրաժեշտ է 2 ճաշի գդալի չափով գերչակի յուղը տաքացնել եւ ավելացնել 1 ճաշի գդալ սկիպիդար: Տաք խառնուրդով պետք է շփել հատկապես կրծքամասը եւ փաթաթելով տաք շորով` պառկել անկողնում: Այն նաեւ շատ լավ արդյունք կարող է տալ թութքի բուժման ժամանակ: Պարզապես գիշերը (մինչեւ առավոտ) կարելի է թանզիֆի կտորը թրջել յուղի մեջ ու դնել հետանցքի վրա: Ներքին թութքի դեպքում կարելի է գերչակի յուղ օգտագործել, սակայն կապսուլաներով:

 

Գերչակի յուղը կարելի է քսել նորածնի պորտին` շուտ վերականգնվելու համար: Երիտասարդ մայրերին խորհուրդ է տրվում գերչակի յուղը քսել պտուկներին՝ ավելի լավ կաթնարտադրության համար:

 

Հավանաբար շատերը գիտեն, թե գերչակի յուղը որքան օգտակար է մազերի համար: Եթե մազերի արմատները (սկզբում՝ շաբաթը 2 անգամ, իսկ հետո՝ 1 անգամ) գերչակի յուղով մերսենք, կհամոզվենք, թե ինչպիսի դրական ազդեցություն է այն ունենում մազերի վրա: Ի դեպ, բուսաբույժները խորհուրդ են տալիս մազերին քսել ոչ թե մաքուր ձեթը, այլ օղու հետ խառնուրդը` 2:1 համադրությամբ: Գերչակի յուղը շատ օգտակար է նաեւ հոնքերի ու թարթիչների համար: Կարելի է պարզապես շաբաթը մի քանի անգամ երեկոյան քնելուց առաջ այն քսել հոնքերին:

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. figura-klass.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

22.03.2015

Հարգելի Julia, դեղատներում վաճառվում է խմելու համար նախատեսված գերչակի յուղ, որն իր հետ ունի չափիչ բաժակ, մեկ անգամ օգտագործելու բաժինը հենց բաժակի չափն է: Ինչ վերաբերում է մազերի համար օգտագործելուն, ապա հարկավոր է երկու բաժին յուղին խառնել մեկ բաժին օղի: Այսինքն, եթե վերցնում եք 30 մլ գերչակի յուղ, հարկավոր է խառնել 15մլ օղի:

Julia

21.03.2015

Փորկապության համար ինչ չափով պետք է օգտագործել?առանց ինչ որ բան խառնելու?Եվ մազերի համար ինչ հարաբերությամբ? 2 գերչակի յուղին

Քրիստ

23.02.2013

Իրոք որ գերչակի յուղը ուղակի հրաշալի դեղամիջոց է:

Կարդացեք նաև

Եղերդակը կարող է կանխարգելել հիշողության կորուստն Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների մոտ. news.am
Եղերդակը կարող է կանխարգելել հիշողության կորուստն Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների մոտ. news.am

Հիշողության կորուստը Ալցհեյմերի հիվանդությանն ուղեկցող խնդիր է: The FASEB Journal-ում հրապարակված հետազոտության համաձայն՝  նյութը (hydroxycinnamic acid), որը պարունակում է եղերդակը (цикорий), օգնում է կանխել կամ...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ
Բնական միջոց իմպոտենցիայի դեմ. 1in.am
Բնական միջոց իմպոտենցիայի դեմ. 1in.am

Սեուլում Յոնսեյի համալսարանի գիտնականներն ընտրել են թեթև և չափավոր էրեկտիլ դիսֆունկցիա ունեցող 119 տղամարդու: Ուսումնասրության արդյունքները հրապարակվել են Impotence Research ամսագրում...

ԼՈՒՐԵՐ: Առողջ տղամարդ ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Լրահոս տղամարդկանց համար
Եղերդակը կարգավորում է մարսողությունը, օրգանիզմը մաքրում է տոքսիններից. 1in.am
Եղերդակը կարգավորում է մարսողությունը, օրգանիզմը մաքրում է տոքսիններից. 1in.am

Եղերդակն օգտակար հատկությունների շնորհիվ օրգանիզմի վրա առողջարար ազդեցություն է ունենում, նաև հագեցնում է օգտակար տարրերով ու վիտամիններով: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն: Այն օգնում է կարգավորել օրգանմիզմի...

Բույս, որը կարող է սպանել քաղցկեղային բջիջները. 1in.am
Բույս, որը կարող է սպանել քաղցկեղային բջիջները. 1in.am

Խատուտիկի թեյն, իսկապես, կարող է քայքայել քաղցկեղային բջիջները և առողջ բջիջները պաշտպանել քաղցկեղից: Այս մասին հայտնում է newsyou.info-ն: Այդ բույսը շատ բուժական հատկություններ ունի, ընդ որում, թեյը շատ...

Չինական բույս, որն օգտակար է բոլոր հիվանդությունների դեմ պայքարում
Չինական բույս, որն օգտակար է բոլոր հիվանդությունների դեմ պայքարում

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ջոն Ինեսի կենտրոնի հետազոտողները պարզել են, որ Scutellaria baicalensis բույսը, որը կիրառվում է չինական ժողովրդական բժշկությունում, արտադրում է այնպիսի նյութեր, որոնք կարող են օգնել քաղցկեղի ու լյարդի հիվանդությունների...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Երիցուկի թեյը՝ կանանց երկարակեցության միջոց. գիտնականներ. 1in.am
Երիցուկի թեյը՝ կանանց երկարակեցության միջոց. գիտնականներ. 1in.am

Gogetnews.info-ի փոխանցմամբ՝ երիցուկի թեյը կարող է կանանց օգնել ապրել ավելի երկար։ Այս մասին հայտնել են Տեխասի համալսարանի ամերիկացի գիտնականները։ Մասնավորապես, այդ թեյի օգտագործումը 29 տոկոսով...

ԼՈՒՐԵՐ: Առողջ կին ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Լրահոս կանանց համար
Թխկու օշարակը կարող է օգնել հոդացավի բուժմանը. news.am
Թխկու օշարակը կարող է օգնել հոդացավի բուժմանը. news.am

Հոդացավի դեմ նոր դեղը կարող է հիմնված լինել թխկու օշարակում հայտնաբերված մոլեկուլի վրա, որը հակաբորբոքային հատկություններ ունի: Այդ մասին տեղեկացնում են Քվեբեկի գիտականները...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչպես նվազեցնել շաքարի պարունակությունն արյան մեջ հապալասի օգնությամբ. tert.am
Ինչպես նվազեցնել շաքարի պարունակությունն արյան մեջ հապալասի օգնությամբ. tert.am

Շաքարախտը կամ, այսպես կոչված, «լուռ մարդասպանը», լուրջ ախտանշաններ ցույց չի տալիս, անգամ հաճախ չենք իմանում, որ օրգանիզմում նման հիվանդություն է զարգանում: Սակայն, ինչպես և ցանկացած հիվանդություն, այն...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Ակնախոտն օգնում է բարելավել տեսողությունն ու կարգավորել ներակնային ճնշումը. tert.am
Ակնախոտն օգնում է բարելավել տեսողությունն ու կարգավորել ներակնային ճնշումը. tert.am

Ակնախոտը կամ լերդածաղիկը դեղաբույս է, որն օգնում է գլաուկոմայի, կոնյուկտիվիտի (շաղկապենու բորբոքում) բուժման ժամանակ, բարելավում է տեսողությունը, մաքրում է աչքի եղջերաթաղանթը...

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Կռատուկի արմատները` դեղամիջոց շաքարախտի դեմ. tert.am
Կռատուկի արմատները` դեղամիջոց շաքարախտի դեմ. tert.am

Առողջարար բանջարեղենի մասին խոսելիս պետք է հաշվի առնել նաև կռատուկի բուժիչ հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն...

ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Խատուտիկի օգտակար հատկություններն օրգանիզմի համար. 1in.am
Խատուտիկի օգտակար հատկություններն օրգանիզմի համար. 1in.am

Իր օգտակար հատկությունների պատճառով խատուտիկին հաճախ անվանում են «դեղին մարդարմատ»...

Ուրցի եթերայուղը կարող է սպանել կրծքի քաղցկեղի բջիջների 97 տոկոսը. tert.am
Ուրցի եթերայուղը կարող է սպանել կրծքի քաղցկեղի բջիջների 97 տոկոսը. tert.am

Եթերայուղերը հայտնի են իրենց օգտակարությամբ և առավել հաճախակի են կիրառվում մեր օրերում տարբեր ցավերի և բորբոքումների բուժման համար...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Ծորենու պտուղը ոչնչացնում է քաղցկեղածին բջիջները և ապաքինում սիրտը. 1in.am
Ծորենու պտուղը ոչնչացնում է քաղցկեղածին բջիջները և ապաքինում սիրտը. 1in.am

Ծորենին (բարբարիս) համարվում է Հյուսիսային կիսագնդի բույս, որը հանդիպում է Եվրոպայում, Կովկասում, Հյուսիսային Ամերիկայում և այլն...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Մեղրախոտը սպանում է նիկոտինի ցանկություն, օգնում է նիհարել և բուժում է հիպերտոնիան. tert.am
Մեղրախոտը սպանում է նիկոտինի ցանկություն, օգնում է նիհարել և բուժում է հիպերտոնիան. tert.am

Healthy Life Tricks-ը ներկայացրել է ստևիա կամ մեղրախոտ կոչվող դեղաբույսի օգտակար հատկությունները, որն օգնում է  բուժել շաքարախտը, հիպերտոնիան և նպաստում է...

ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ
Գիտնականներն ապացուցել են, որ չինական բույսը կարող է բուժել քաղցկեղը 40 օրում. tert.am
Գիտնականներն ապացուցել են, որ չինական բույսը կարող է բուժել քաղցկեղը 40 օրում. tert.am

Գիտնականներն ապացուցել են, որ տարօրինակ անվանումով այս արտասովոր բույսը քաղցկեղի բջիջները սպանող արդյունավետ միջոց է: Ինչպես տեղեկացնում է homehealthyrecipes.com-ը` բույսի արդյունավետությունը փորձարկվել է ենթաստամոքսային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ