Սեր, հարաբերություններ, ընտանիք
Ամուսնական ադապտացիան և համատեղելիությունը՝ որպես ընտանիքի ամուր հիմք
Ամուսնությունը տղամարդու և կնոջ հարաբերություններն են, ուր երկու կողմերի անկախությունը միատեսակ է, կախվածությունը՝ երկուստեք, իսկ պարտավորություններ`՛ փոխադարձ։
Անսպահեր
Մարդու ամբողջ կյանքն անցնում է այլ մարդկանց հետ փոխհարաբերությունների մեջ։ Եվ մարդն, անկախ իր կամքից, գոնե երբեմն, ստիպված է հարմարվել ուրիշների հետաքրքրություններին, ցանկություններին, պահանջմունքներին և այլն։ Սա սոցիալ-հոգեբանական ադապտացիան է, ավելի լայն իմաստով`մարդու հարմարումն է շրջակա միջավայրի փոփոխվող պայմաններին, միաժամանակ պահպանելով սեփական արժեքային համակարգը և աշխարհայացքը։ Վերը նշվածը կարելի է վերագրել նաև ամուսնական կամ ընտանեկան ադապտացիային։
Այսպիսով, ամուսնական ադապտացիան զույգերի հարմարումն է մեկը մյուսին և այն իրադրությանը, որում գտնվում է տվյալ պահին ընտանիքը։ Ամուսնական ադապտացիան, եթե դիտարկենք հոգեբանական տեսանկյունից, դա, առաջին հերթին, ամուսինների դրական զգացմունքների՝ սիրո, հարգանքի, համակրանքի, նվիրվածության և տարբեր պահանջմունքների՝ սեռական, նյութական, հոգևոր, ինչպես նաև նրանց հետաքրքրությունների, կարծիքների ու հայացքների համաձայնեցումն է։ Միշտ չէ, որ ամուսնական ադապտացիան հաջող է ընթանում, լինում են տարբեր տարաձայնություններ և բախումներ զույգերի միջև։ Այս դեպքում ընտանիքում ի հայտ է գալիս ադապտացիայի հակադիր երևույթը՝ դեզադապտացիան։ Վերջինս նպաստում է հետևյալ տիպերի ընտանիքների ձևավորմանը․
- խնդրահարույց,
- նևրոտիկ,
- հակասոցիալական,
- հակամարտային:
Ամուսնական համատեղելիություն
Ընտանիքում ամուսինների հոգեբանական համատեղելիության հարցում շատ կարևոր է նրանց այս կամ այն չափով նման և տարբեր լինելը։ Առօրյայում հաճախ ենք լսում նմանատիպ արտահայտություններ՝ մենք այնքան նման ենք իրար, կամ հակառակը՝ մենք ծայրահեղ տարբեր բևեռներ ենք։ Այստեղ հարց է ծագում․ամուր և լիարժեք ընտանիք կազմելու համար ցանկալի է զույգերի տարբերությո՞ւնը, թե՞ նմանությունը։ Սա կարելի է բացատրել հետևյալ կերպ․մարդիկ, ի սկզբանե, տարբեր են՝ օժտված բնածին (խառնվածքի տարրեր, ժառանգական հատկություններ) և ձեռքբերովի (աշխարհայացք, սկզբունք) գծերով։ Բնածին գծերը պետք է ընդունել, իսկ ձեռքբերովի գծերը հետաքրքրություն են առաջացնում զույգերի միջև։
Այնուամենայնիվ, ամուր ընտանիքի կառուցման հիմքն ամուսնական համատեղելությունն է, մասնավորապես՝ հոգեբանականը։ Հոգեբանական համատեղելիությունը ընդգրկում է մի շարք համատեղելիության ոլորտներ:
- Ֆիզիկական և հոգեֆիզիոլոգիական. ներառում է մարմնական համատեղելություն և խառնվածքների համատեղում, օրինակ, հոգեֆիզիոլոգիական առումով միմյանց լրացնում են սանգվինիկ-մելանխոլիկ, խոլերիկ-ֆլեգմատիկ խառնվածքով զույգերը։
- Սեքսուալ համատեղելիություն. ներառում է տղամարդու և կնոջ մարմինների համապատասխանությունը, սեռական պահանջմունքների և սեքսուալ հարաբերություններում հուզականության համընկնումը։
- Ինտելեկտուալ համատեղելիություն. ինտելեկտուլ զարգացվածության համընկնում, հաճախակի պետք է լինեն զույգերի միջև նմանատիպ զրույցները։
- Բնավորությունների համատեղելիություն. այստեղ կարևոր է հասնել այն գիտակցմանը, որ կարիք չկա տարիներ շարունակ ջանք գործադրել զուգընկերոջ բնավորության այս կամ այն գիծը փոխելու համար, քանի որ դրանք բավականին խորքային են և անձնային։ Կարելի է, պարզապես, որոշ չափով հարմարվել և զուգընկերոջն ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա։
Վերոնշյալ ոլորտները չեն կրում բացարձակ բնույթ, շատ զուգերի մոտ ներդաշնակ հարաբերությունների համար նույնիսկ բավական է, պարզապես, սոցիալական և անձնային հասունությունը, մասնագիտական ոլորտում բավականաչափ կայացածությունը, ընտանիքը նյութապես ապահովելու կարողությունը, երեխաների դաստիարակությամբ զբաղվելու ունակությունը։
Հարգելի ընթերցողներ, անկախ ամուսնական հարաբերություններում ծագած դժվարություններից, պետք է հիշել, որ ընտանիքը հասարակության բյուրեղն է և բնության հրաշալիքներից մեկը։
Ընտանիք կազմելը դեռ բավական չէ նրա հարատևման համար, այն պահանջում է մշտական և փոխադարձ ուշադրություն՝ հիմնված սիրո և հարգանքի վրա։
Հոգեբան` Մարիամ Վաչագանի Ասլանյան
07.01.2021 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ