Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սեր, հարաբերություններ, ընտանիք

Ինչպես «ճիշտ» ստիպել ընտանիքին` գնահատել մայրիկի աշխատանքը. հոգեբանի խորհուրդ. 1in.am

Ինչպես «ճիշտ» ստիպել ընտանիքին` գնահատել մայրիկի աշխատանքը. հոգեբանի խորհուրդ. 1in.am

Հոգեբանի խորհուրդներն անհրաժեշտ են ո'չ միայն ծայրահեղ իրավիճակներում, օրինակ, երբ ամուսինը հեռանում է տնից կամ անչափահաս որդին ընկնում է վատ շրջապատ: Երբեմն հարազատների փոքրիկ «խայթոցներն» ավելի շատ ուժ են խլում, քան խոշոր խնդիրները՝ գրում է mam.com-ը:

Հոգեբանի կարծիքը կարևոր է, օրինակ, այսպիսի իրավիճակում:

«Մենք ընտանիքում չորսն ենք՝ ես, ամուսինս, որդիս և դուստրս: Բոլորի համար ես եմ ուտելիք պատրաստում, ովքեր շատ կամակոր են ուտելու հարցում. նրանք տարբեր բաներ են սիրում, և ինձ համար դժվար է յուրաքանչյուրին առանձին գոհացնելը: Եվ երբ որևէ մեկը դժգոհությամբ ետ է մղում ափսեն՝ ասելով, որ ինքը դա չի ուտում, ես ինձ շատ վիրավորված եմ զգում»,- գրում է Միրոսլավան Խարկովից:

Ահա թե ինչ է խորհուրդ տալիս հոգեբան Լեսյա Կովալչուկը:

«Երևում է՝ ընտանիքում ընդունված չէ հարգել Ձեր աշխատանքը և ջանքերը, հնարավոր է, որ Դուք եք դա թույլ տվել: Գուցե ինչ-որ բան փոխելու ժամանա՞կն է:

Սկզբում փորձեք վերադարձնել Ձեր կանացի արժանապատվությունը: Զբաղվեք սիրելի գործով և տան անդամներին առաջարկեք, որ իրենք պատրաստեն իրենց ճաշը: Միայն թե վճռական եղեք:


Շատ ժամանակ նվիրեք նրան, ինչը երջանկացնում է Ձեզ, իսկ երբ ընտանիքը վերջապես ինքնուրույնության փորձ ձեռք կբերի, այն ժամանակ նոր կանոններ հաստատեք:

Արդյունքում Դուք կսովորեք գնահատել ինքներդ Ձեզ, և, ինքնաբերաբար, Ձեզ կգնահատեն նաև ուրիշները: Բացի դրանից, սովորեցրեք երեխաներին շնորհակալություն հայտնել: Դա նաև շատ պետք կգա նրանց կյանքում: Այն, ինչ տալիս են ծնողները, երեխաները պետք է ընդունեն երախտագիտությամբ և հարգանքով»:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. ilady.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ