Սեր, հարաբերություններ, ընտանիք
Գիտականորեն ապացուցված 8 միջոց` հարաբերությունները կատարյալ դարձնելու համար. tert.am
Շատերիս համար ռոմանտիկ հարաբերությունները հիմնական տեղ են զբաղեցնում մեր կյանքում: Եթե այդ հարաբերություններում ամեն ինչ կարգին է, ապա դրանք միշտական ուրախության աղբյուր են, իսկ եթե հարաբերություններում ամեն ինչ անկայուն է, դա մեծ ցավ է պատճառում մեզ:
Իրականում մեր երջանկությունը կախվածէ նրանից, թե ինչպես ինքներս մեզ կդրսևորենք այդ հարաբերություններում: Այս մասին գրում է cluber.com-ը և առաջարկում հետևել 8 կանոնին` հարաբերությունները կատարյալ դարձնելու համար:
1. Թարմ աչքով նայեք ձեր հարաբերություններին
Իրականում ոչ միշտ են ռոմանտիկ հարաբերությունները զգալի ջանքեր պահանջում: Թարմ աչքով նայեք ձեր հարաբերություններին: Արդյո՞ք ձեր զուգընկերն իրեն անփույթ չի՞ պահում ձեր հետ շփվելիս, ուշադի՞ր է ձեր նկատմամբ, կարո՞ղ եք ձեզ ազատ ու բնական զգալ նրա կոքին գտնվելիս: Դուք միմյանց մեջ դրական կողմեր եք հայտնաբերում: Այս հարցերի շուրջ մտորելով` կարելի է հասկանալ, թե արդյո՞ք ցանկանում եք շարունակել նման հարաբերությունները:
2. Սկսեք ձեր սեփական երջանկությունից
Մարդկանց մեծամասնությունը չարաչար սխալվում է` կարծելով, որ հանդիպելով այն միակին, նրանք անմիջապես կերջանկանան: Իրականում հետազոտությունները ցույց են տվել, որ ամենաերջանիկ մարդիկ փորձում են հաճույք ստանալ ո՛չ միայն ռոմանտիկ հարաբերություններից, այլև` նախընտրում են զբաղվել այն ամենով, ինչ իրենց դուր է գալիս: Եթե ապրեք ձեր բնական կյանքով, դա թույլ կտա հարաբերություններում միայն լավն ու դրականը տեսնել:
3. Արտասովոր քայլեր կատարեք զուգենկերոջ հետ միասին
Մարդն ամեն ինչին հարմարվում է: Այս ասացվածքը ցույց է տալիս մարդու իրական էությունը: Այն, ինչ հետաքրքիր ու սպասված է առաջին ժամադրության ժամանակ, կարող է ձանձրալի թվալ համատեղ կյանքի երրորդ տարում: Հետազոտությունը ցույց է տվել, որ զույգերն, ովքեր մշտապես ներգրավված են ինչ-որ հետաքրքրաշարժ գործերում, ավելի մեծ ընտանեկան բավարարվածություն են զգում: Բացի այդ, նորանոր գործողությունները նպաստում են ուղեղի այն հատվածների ակտիվացմանը, որոնք պատասխանատու են ուրախության հորմոնի արտադրման համար:
4. Սովորեք ձեր զուգընկերոջ սիրո լեզուն
Ոսկե կանոնի փոխարեն նախընտրեք Պլատինե կանոնը` «Վարվիր մյուսների հետ այնպես, ինչպես իրենք կցանկանային, որ վարվեիր»:
5. Խուսափեք «ապոկալիպսիսի 4 հեծյալներից»
Ի՞նչ է դա. հոգեբաններն առանձնացրել են վարքի 4 տեսակ, որոնք կործանարար են հարաբերությունների համար` քննադատություն, արհամարհանք, պաշտպանություն և ընդդիմություն:
6. Ուշադրություն զարգացրեք
Կենտրոնացեք ներկայիս հարաբերությունների, ներկա պահի վրա և հաճույք ստացեք իրական զգացողություններից:
7. Առավելագույնս ուշադիր եղեք լավ նորությունների նկատմամբ
Հետազոտությունը ցույց է տվել, որ այն, թե ինչպես ենք արձագանքում մեր զուգընկերոջ համար լավ նորությանը, կարող է կամ օգնել մտերմությանը, կամ՝ խանգարել: Ակտիվություն և հետքրքրվածություն ցուցաբերեք, երբ նա կիսվում է ձեզ հետ իր հաջողություններով: Դա կամրապնդի ձեր կապը:
8. Հպվեք միմյանց ամեն օր
Մեր ծննդյան առաջին իսկ պահից մեզ անընդհատ ինչ-որ մեկը հպվում է: Հպվելու գործառույթը կապված է անվտանգության, վստահության և աջակցության զգացողության հետ: Մարդիկ, ովքեր ավելի շատ են ֆիզիկական աջակցություն ստանում զուգընկերոջից, ավելի երջանիկ են հարաբերություններում:
08.05.2015 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ