Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սեր, հարաբերություններ, ընտանիք

Ընկերական հարաբերություններն օգտակար են մարդկանց առողջությանը. 1in.am

Ընկերական հարաբերություններն օգտակար են մարդկանց առողջությանը. 1in.am

Ընկերական հարաբերություններն օգտակար են մարդկանց առողջությանը: Անկեղծ ընկերական հարաբերությունները զգալիորեն լավացնում են առողջական վիճակը, պնդում են Հյուսիսային Կարոլինայի համալարանի հետազոտողները, հայտնում է infosmi.net-ը:

 

Տվյալ փաստի գիտական հաստատման համար պրոֆեսոր Բարբարա Ֆրեդերիքսոնի ղեկավարությամբ գիտնականների խումբը մեկուսկես ամիս փորձեր է անցկացրել համալսարանի 65 աշխատակիցների և ուսանողների մասնակցությամբ:

 

Այսպես, կամավորները մեդիտացիայի սեանսի ժամանակ պետք է մտածեին իրենց մտերիմների մասին:

 

Հետազոտողները միևնույն ժամանակ ուսումնասիրել են մասնակիցների սրտի ռիթմը: Պարզվել է, որ մարդիկ, որոնց հետ ընտանիքի անդամներն ու ընկերները թեթև, լավ հարաբերություններ ունեն, իրենց ավելի երջանիկ են զգում մյուսներից:

 

Նման մարդկանց օրգանիզմը նույնպես անհամեմատ առողջ է՝ գրեթե բացակայում են տախիկարդիան և սրտի ռիթմի մյուս բոլոր հնարավոր խանգարումները:

 

Ընկերասեր մարդիկ, որպես օրենք, չեն բախվում մարսողության ու ճնշման խնդիրների: Ընկերներ չունեցող մարդիկ ավելի են հակված սթրեսների:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. kultura.daugavpils.lv
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ