Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սեր, հարաբերություններ, ընտանիք

Ընտանեկան համերաշխությունն ու սերը պահպանելու 11 պարզ կանոն. tert.am

Ընտանեկան համերաշխությունն ու սերը պահպանելու 11 պարզ կանոն. tert.am

Հարաբերությունների կառուցումն ամենօրյա աշխատանք է: Խելամիտ բարությունը և փոխզիջման գնալու ընդունակությունը թույլ է տալիս զույգերին՝ չթունավորել միմյանց և սեփական կյանքը: Cluber.com-ը ներկայացնում է սիրո մի քանի հասարակ կանոն, որոնք կսովորեցնեն ճիշտ հարաբերություններ կառուցել:

 

1. Կոպիտ մի՛ եղեք. ոչ մի ընտանիք անմասն չի մնում տեղի և անտեղի վեճերից, սակայն կան սահմաններ, որոնք պետք չէ անցնել:

 

2. Նույնիսկ եթե ճիշտ եք, անցյա՛լ համարեք եղածը. նույնիսկ եթե դուք ճիշտ եք արդեն հազարերորդ անգամ, ժպտացե՛ք և անցյա՛լ համարեք եղածը: Ի վերջո՝ զույգերից մեկը միշտ առավել իմաստուն է լինում, իսկ ինչու՞ ոչ դուք:

 

3. Երբեք պետք չէ օգտագործել «ես ասում էի, չէ՞» արտահայտությունը:

 

4. Պետք չէ խայթել նրա ընկերներին. նրանք եղել են ձեզնից առաջ, և այնպես մի՛ արեք, որ շարունակեն մնալ ձեզնից հետո:

 

5. Մի՛ եղեք անտարբեր. մշտական ինքնազոհաբերումների կարիք չկա, սակայն պետք է աջակցել և ուշադիր լինել սիրելիի նկատմամբ:

 

6. Մի՛ ծանրաբեռնեք ձեր կողակցին. պետք չէ պարտականություններն ու խնդիրները միմյանց մեջ ընդունված սկզբունքների համաձայն բաժանել: Պետք է կարողանալ լրացնել միմյանց, աջակցել և հասկանալ:

 

7. …և' դժբախտության, և' երջանկության պահերին. դիմանալ սիրելիի 12-ժամյա աշխատանքային ռեժիմին, չբողոքել, հասկանալ և միշտ նրա կողքին լինել՝ ծանր աշխատանքային օրվանից հետո, սթրեսային իրավիճակներում, պաշտոնանկության եզրին հայտնվելու ծանր պահին՝ հենց դա է սերը:

 

8. Համբուրե՛ք, շոյե՛ք, փաղաքշե՛ք ամեն օր. ուշադրության պակասը միևնույն է՝ լրացում է, և եթե դուք չանեք դա, կանեն մյուսները:

 

9. Աջակցե՛ք և փորձեք հասկանալ, նույնիսկ՝ եթե այլևս ուժ չկա. եթե տուն եք հասել սարսափելի հոգնած, որովհետև աշխատավայրում խնդիրներ կան, հաշվի առեք, որ սիրելիի մոտ էլ կարող են նման խնդիրներ առաջանալ: Այդ պարագայում անհրաժեշտ է խորը շունչ քաշել, սեղմել ատամները, ժպտալ, թեյ պատրաստել, գրկել սիրելիին և փորձել լիցքաթափվել:

 

10. Վերապրե՛ք զգացողությունները.  հարաբերությունների սկզբում երջանկություն էր պարգևում միայն այն, որ նա ձեր կողքին է, բռնում է ձեր ձեռքը: Այդ զգացողությունները պետք է ժամանակ առ ժամանակ կրկին վերապրել:

 

11. Խոսե՛ք.  խոսել է պետք ամեն ինչի՝ աշխատանքի, դարակները ներկելու, ապագա ծրագրերի, անցյալ հիշողությունների, սիրո և սուրճի տեսակների մասին: Ամեն ինչի մասին խոսում են ամենամտերիմ մարդկանց հետ:

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. mrspsyhology.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ