Սեր, հարաբերություններ, ընտանիք
5 եղանակ՝ պարզելու՝ արդյո՞ք ձեր հարաբերություններն առողջ են. tert.am
Վախը ամենապարալիզացնող զգացողությունն է աշխարհում: Հնարավոր է` այն ունի էվոլյուցիոն պատճառներ: Կարո՞ղ ենք մենք արդյոք պատկերացնել մի աշխարհ, որտեղ բոլորը անվախ են:
Հոգեթերապևտ և բազմաթիվ հոդվածների հեղինակ Էբբի Ռոդմանը The Huffington Post-ում գրում է, որ ուսումնասիրելով մարդկային հարաբերությունները՝ անհրաժեշտ է նաև ուսումնասիրել վախը: Արդյո՞ք մենք մտնում ենք մարդկանց հետ հարաբերությունների մեջ, որովհետև մեզ միայնակ ենք զգում: Արդյո՞ք մենք շարունակում ենք մնալ “անսեր և մեռած” հարաբերությունների մեջ, որովհետև վախենում ենք անխուսափելի հետևանքներից, եթե լքենք միմյանց: Քանի՞ ընտանեկան բռնության զոհեր են շարունակում մնալ բռնի հարաբերությունների մեջ, քանի որ վախենում են իրենց զուգընկերներից:
Այս հարցերն է հնչեցնում հոդվածագիրը և ընդգծում, որ դրանց միանշանակ պատասխանը, ամեն դեպքում, սա է՝ հարաբերությունը դադարում է ռոմանտիկ լինելուց, եթե այնտեղ կա վախի մթնոլորտ և վախի զգացում:
Շատ անգամ պատահում է նաև այնպես, որ առողջ վախը կարող է փրկել մեր կյանքը կամ պահպանել մեզ որևէ դժբախտ պատահարից: Սակայն սիրային հարաբերություններում վախը և վախի մթնոլորտը անթույլատրելի են: Ահա մի քանի կետեր, որոնցով կարելի է քիչ թե շատ սահմանել՝ արդյո՞ք դուք ապրում եք վախի մթնոլորտում, թե ոչ:
- Վախը, ինչքան էլ պարզ է հնչում, իրականում նշանակում է, որ մենք ինչ–որ բան կամ ինչ–որ մեկին ընկալում ենք որպես վտանգավոր: Վախը որևէ մեկից ավելի հեշտ է զգալ, քանի որ այն առաջացնում է ջղայնություն այդ մարդու նկատմամբ և բացասական անհանգստություն՝ այդ մարդու ներկայությունից:
- Դուք հետևում եք կանոններին: Այո, բնականաբար կան կանոններ յուրաքանչյուր հարաբերությունների մեջ: Ի՞նչ էինք անելու առանց կանոնների: Սակայն առաջնային հարցը այսպիսին է՝ արդյո՞ք այդ կանոնները սահմանափակող են ավելի, քան՝ օգտակար: Արդյո՞ք ձեր պահվածքը, հագուստի ընտրությունը, խոսքերը, ձեր զուգընկերոջը կատաղեցնում կամ հանում է հունից, և դուք վտանգ եք զգում: Փաստն այն է, որ առանց բռնության և վախի մթնոլորտի հարաբերություններում վերը թվարկվածը բացակայում է:
- Կա միայն կասկած և անվստահություն: Երբ նա ձեզ զանգահարում է՝ անհանգստություն ու լարվածություն եք զգում: Մինչև վերջ չեք կարողանում արտահայտվել և կիսվել, ստիպված ստում եք, խուսափում եք:
- Դուք հաճախ մտածում եք փախչելու մասին: Դուք ժամերով պատկերացնում եք թե ինչպես եք հեռանում և ազատվում այդ տհաճ հարաբերությունից: Կամ պատկերացնում եք, թե ինչ կլիներ, եթե ազատ լինեիք: Իրականում անհրաժեշտ է հասկանալ, որ յուրաքանչյուր հարաբերությունից դուրս գալու որոշումը ձեր ձեռքում է, եթե դուք լավ չեք զգում, միանգամայն իրավունք ունեք լքելու այն:
- Վախը ձեզ ստիպում է լուռ մնալ: Դրա պատճառով ձեր ներքինը չի արտացոլվում արտաքին աշխարհում և ձեր կողքինները հնարավոր է նույնիսկ գլխի չընկնեն, որ դուք երջանիկ չեք կամ ինչ–որ բանից անհանգստանում եք:
Առողջ և սիրող զույգի հարաբերություններում վախը և վախի մթնոլորտը պետք է բացակայեն, եզրակացնում է հոդվածագիրը։
19.08.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ