Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սեր, հարաբերություններ, ընտանիք

Հարաբերությունների 7 փուլ, որոնք դեպի իրական սեր են տանում

Հարաբերությունների 7 փուլ, որոնք դեպի իրական սեր են տանում

Հարաբերությունների 7 փուլ, որոնք ցույց կտան, թե ինչու իրական սերը և իրական հարաբերությունները ժամանակի հետ  են գալիս: Այս մասին հաղորդում է cluber.com-ը:

 

Մենք ինքներս ենք մեզ համար ամուսին կամ կին ընտրում, սակայն որպեսզի հասկանալի լինի, թե որն է իսկական սերն ընտանեկան կյանքում, անհրաժեշտ է ճանաչել միմյանց, ընկերանալ, ապա նոր միայն՝ սիրահարվել:

 

Շատերը սխալմամբ կարծում են, որ առաջին սերը կոնֆետա-ծաղկային ռոմանտիկ ժամանակահատվածն է: Իսկ երբ ռոմանտիկան անցնում է, վարդագույն ակնոցներն ընկնում են, զույգերը բախվում են առաջին դժվարություններին, հարաբերությունների առաջին քննությանը: Իսկ ոմանք սերն արդեն անցած են համարում:

 

Նվիրվածությունն ու համբերությունը սիրո հիմնական հատկանիշներն են: Եթե դուք որոշեք, որ ձեր հարաբերություններում «սերն ավարտվել է», ապա վստահ եղեք, որ այն չի էլ սկսվել:

 

  1. Կոնֆետածաղկային փուլ, որը տևում 18 ամիս

  2.  Գերհագեցվածության փուլ, երբ սկսում եք ամեն ինչին ավելի սթափ նայել, զգացմունքները հանդարտվում են, և դուք սովորում եք միմյանց:

  3.  Գարշանքի փուլ, որն անխուսափելի է ցանկացած երկարատև հարաբերությունների ժամանակ: Վեճերն ու թերությունների ճանաչումը բնորոշ են այս փուլին:

  4.  Համբերության փուլ, երբ զույգերը իմաստնություն են ձեռք բերում, և վեճերն այլևս դրամատիկ բնույթ չեն կրում, քանի որ երկու կողմն էլ գիտակցում է, որ ի վերջո՝ վեճն ավարտվում է, իսկ հարաբերությունները պետք է շարունակվեն:

  5.  Պարտականության կամ հարգանքի փուլ, որն իրական սիրո առաջին փուլն է, երբ զույգերն սկսում են գիտակցել իրենց պարտականությունները:

  6.  Ընկերության փուլ, երբ զույգերը դառնում են շատ մտերիմ միմյանց համար և անվերապահորեն վստահում են մեկմեկու, որն էլ տանում է դեպի իրական սեր:

  7.  Իրական սիրո փուլ, որին հասնելու համար երկար ժամանակ է պահանջվում, և մեծ փորձություններ են հաղթահարվում: Իրական սիրո համար մարդը հասունանում է և ձերբազատվում նախապաշարմունքներից:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. fresher.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ