Սեր, հարաբերություններ, ընտանիք
Գիտակցության շրջանցման համակարգ կամ ինչպես նվաճել կնոջը
Ինչպե՞ս նվաճել կնոջը: Կա՞ն որեւէ չափանիշներ կամ վարքի կանոններ: Իհարկե՝ այո: Պարզվում է՝ կանանց եւ աղջիկների համար անհրաժեշտ է, որ իրենց ընտրյալը ուժ եւ իշխանություն, համառություն եւ համբերատարություն ունենա: Իսկ ահա գեղեցկությունն այնքան էլ կարեւոր չէ: Ավելի լավ է անպարկեշտություն ցուցաբերել եւ փայլել սեքսուալությամբ: Այս մասին առավել մանրամասն կպատմի հոգեթերապեւտ եւ սեքսոպաթոլոգ Արմեն Հովսեփյանը:
«Սեքսուալ խաղը, ինտրիգը, բաց կամ քողարկված սեթեւեթանքը, արկածախնդրությունն այն բաներն են, որոնք արագ արդյունքի են հասցնում:
Գիտակցության շրջանցման համակարգը մեթոդ է, որը նպաստում է նպատակին հասնելուն՝ աղջկան գերել, նրան ստիպել մտածել, որ հենց ձեզ հետ է ցանկանում անցկացնել առաջիկա գիշերը (մի քանի ժամ, 30 րոպե)՝ միեւնույն ժամանակ չանցնելով պարկեշտության սահմանները: Ձեր միջեւ կապը հաստատվում է քողարկված, այնպես, որ ձեր մասին անզուսպ եւ ցոփ մարդու տպավորություն չստեղծվի: Դրանում էլ կայանում է մեթոդի հսկայական առավելությունը. դուք կարող եք սեթեւեթել եւ գրգռել հենց աշխատավայրում, ուսումնական հաստատությունում եւ այլ վայրերում, որոնք, թվում է, ամենեւին էլ նախատեսված չեն «վտանգավոր խաղերի» համար:
Եվ այսպես՝ ո՞րն է իմաստը: Բանն այն է, որ մարդու ուղեղը կարելի է սխեմատիկ կերպով պատկերել շրջանով, որի յուրաքանչյուր կեսը պատասխանատու է մարդու կյանքում ամբողջ գիտակցականի եւ անգիտակցականի համար: Այս կեսերից յուրաքանչյուրը մենք պայմանականորեն եւս երկու մասին կբաժանենք. այն, որ կապված է սեքսի հետ, եւ որ դրա հետ կապ չունի: Այդ կերպ, չորս հատված ստացանք:
Իսկ հիմա տեսնենք, թե ո՞րն է բոլոր գայթակղողների գլխավոր սխալը: Բանն այն է, որ մարդու կյանքի՝ «սեքսի հետ կապված գիտակցական» կողմի համար պատասխանատու հատվածում միշտ, այսպես կոչված, «ստորջրյա քարեր» կան: Դրանք կարող են լինել մանկությունից հաստատված կամ էլ հասարակության կողմից ներդրված հնարավոր բոլոր կարծրատիպերը: Ահա մի քանի օրինակ. «Սեքսի մասին խոսելը պարկեշտ չէ», «հարկավոր է կուսությունը պահպանել մինչեւ հարսանիքը», «ազատությունն անբարոյականության հոմանիշն է»:
Այսպես, ահա, գիտակցության շրջանցման համակարգը կայանում է նրանում, որ հարկավոր է պարզապես շրջանել «սեքսի հետ կապված գիտակցությունը»՝ որեւէ ստորջրյա քարի դեմ չառնելու համար: Դուք հոգեբան չեք, որպեսզի փորփրեք կանանց վախերը, փորձեք փոխել կանանց: Պետք էլ չէ, երբ ավելի պարզ եւ արդյունավետ ճանապարհ կա:
Այսպիսով, աղջկա զգացմունքների վրա ազդելով՝ կարելի է ենթագիտակցական մակարդակում նրա մոտ ոչ երկիմաստ ցանկություններ առաջացնել: Նման մտքերն աղջկա մոտ առաջանում են ուղեղի որոշակի հատվածում (ընդ որում, բոլոր կանանց մոտ՝ միեւնույն հատվածում)՝ ստիպելով նրան իր զգացմունքների համար ինչ-որ «գիտակից» բացատրություն գտնել:
Այսպես, օրինակ, թե ինչո՞ւ է կոնկրետ մարդու հետ հարցին կարող է հետեւել աղջկա պատասխանը. «Հասկանում եմ, որ նա սրիկա է եւ անպատկառ, բայց այնքան հմայիչ է եւ ինձ ձգում է դեպի իրեն»:
Եվ այսպես՝ բացվող հեռանկարները պարզապես ֆանտաստիկ են, բայց իրականում այս ամենի համար հոգեբանները պատշաճ բացատրություն ունեն:
Հանրահայտ Ֆրոյդը շատ հետաքրքիր փորձ է կատարել. հիպնոսի ենթարկված աղջկան ներշնչել է (այսինքն՝ ազդել է նրա ենթագիտակցության վրա), որ նա մատների հարվածից հետո պետք է անձրեւանոց վերցնի: Երբ աղջկան դուրս է բերել հիպնոսից եւ հարվածել է մատները, աղջիկը մոտեցել է անձրեւանոցին եւ վերցրել այն: Հարցին, թե ինչո՞ւ վերցրեց անձրեւանոցը, աղջիկը պատասխանել է, որ ցանկանում էր տեսնել, այն իրե՞նն է, թե՝ ոչ: Այսպիսով, գիտակցությունն ինքն է գտնում անգիտակից մտքերի բացատրությունը: Այդ կերպ էլ աղջկան հնարավորություն տվեք ինքնուրույն գտնել սեփական ցանկությունների բացատրությունը:
Իսկ հիմա հենց այն մասին, թե ինչպես շրջանցել «գիտակցականը», այսինքն՝ գայթակղել աղջկան: Եվ այսպես, առաջին հերթին հարկավոր է աղջկա հետ զրուցել սեքսի թեմայից շեղող նյութերի շուրջ, վստահություն ստեղծել՝ այդ կերպ շեղելով նրա գիտակցությունը եւ նրան մտածելու թեմա տալով: Հաջորդ փուլում հարկավոր է արթնացնել նրա ենթագիտակցական բնազդները: Այստեղ սկսում են աշխատել մարմնի լեզվի մեթոդները, թափանցող հայացքները, խաղացկուն ժպիտները եւ այլն, եւ այլն: Այնուհետեւ հարկավոր է ուշադիր հետեւել աղջկա վարքագծին, անհրաժեշտ է հստակ որսալ, թե նրա «անգիտակցության» ազդանշանները տրամաբանական արդարացում կգտնեն «գիտակցության» մեջ:
Իսկ հիմա մնում է միայն գործել»:
10.04.2013 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ