Սեր, հարաբերություններ, ընտանիք
Հինգ նախապայմաններ, որոնց առկայությունը վկայում է ամուսնությանը պատրաստ լինելու մասին
Ամուսնությունը կյանքի ամենաերջանիկ ու անմոռանալի իրադարձություններից է։ Սակայն հաճախ պատահում է, որ շքեղ և ուրախ հարսանեկան արարողությունը նույնպիսի շարունակություն չի ունենում արդեն զույգի ամուսնական կյանքում, գրում է YahooNews-ը։
Մասնագետները նշում են, որ ամուսնանալու և ընտանիք կազմելու համար փոխադարձ սերը, իհարկե, շատ կարևոր նախապայման է, սակայն միշտ չէ, որ սիրո վրա հիմնված ընտանիքները երկարակյաց ու բախտավոր են լինում։ Անչափ կարևոր է, որպեսզի թե տղամարդը, թե կինը ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես պատրաստ լինեն ընտանիք կազմելուն։
Ստորև ներկայացնում ենք հոգեբանների և սոցիալական ոլորտի մասնագետների կողմից ընդունված 5 նախապայմաններ, որոնց առկայությունը վկայում է տվյալ անձի ամուսնությանը պատրաստ լինելու մասին։
1.Նախքան Ձեր սիրեցյալի հետ եկեղեցու խորանի առջև կանգնելը, շատ կարևոր է որոշակի փորձառություն ունենալ հակառակ սեռի հետ հարաբերություններում։ Սա բոլորովին չի նշանակում, որ պետք է անխտիր սիրային հարաբերությունների մեջ մտնել Ձեզ դուր եկած բոլոր անձանց հետ։ Սակայն նախկինում ունեցած զուգընկերների խելամիտ թիվն արժեքավոր փորձ է հետագա ամուսնական կյանքում։
2. Եթե Դուք և Ձեր սիրեցյալը համակարծիք եք շատ հարցերի շուրջ, ապա դա ևս վկայում է ամուսնությանը պատրաստ լինելու մասին։ Կյանքում միևնույն նպատակներն ու հայացքներն ունենալով՝ զույգն իր ամուսնական կյանքի ընթացքում զգալիորեն քիչ կառնչվի վիճաբանությունների և հիասթափությունների։
3. Մասնագետների կարծիքով՝ ամուսնությանը պատրաստ լինելու մասին վկայող շատ կարևոր նախապայման է, երբ զույգերը չեն փորձում փոխել մեկը մյուսին։ Խոսքը, իհարկե, ոչ թե լուրջ խնդիրների, այլ մանր, չնչին թերությունների մասին է, որոնք առօրյայում կարող են նյարդայնացնել։ Պարզապես պետք է զինվել համբերությամբ և ժամանակի ընթացքում և ջերմ վերաբերմունքի օգնությամբ վերացնել այդ թերությունները։
4. Ինչ վերաբերում է զույգի՝ անկողնում իրար հասկանալուն, ապա դա երկարակյաց ու երջանիկ ամուսնության ամենակարևոր բաղադրիչներից է։ Սակայն դրա հետ մեկտեղ պետք է շատ կարևորել 2-ի միջև եղած հոգևոր կապը, որպեսզի անկողնուց զատ զույգը հաճույք ստանա նաև պարզ շփումից։
5. Շատ հաճախ ամուսնության մասին մտածելիս կանայք անմիջապես պատկերացնում են իրենց գեղեցիկ, ճերմակ զգեստով՝ շրջապատված հարազատներով ու բարեկամներով, ինչպես նաև դրան հաջորդող ուրախ խնջույքը։ Երբեմն այս բաղձալի տեսարանն ի կատար ածելու համար կանայք ամուսնանում են՝ ավելի ուշ գիտակցելով, որ 1 օր տևած հաճելի պահերից զատ ամուսնությունն իրականում բազմաթիվ հոգսեր ու խնդիրներ է իր հետ բերում։
06.10.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ