Սեր, հարաբերություններ, ընտանիք
Սիրո գրավականն անատոմիական թաղանթը չէ. ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Սեռակրթության խնդիրների, սեռական դաստիարակության և շատերին հուզող այլ խնդիրների մասին LN-ն զրուցեց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ:
- Պարոն Շահրամանյան, Ձեր հրապարակումներից մեկում նշել եք' հայ երիտասարդների շրջանում պոռնոն շատ տարածված է, քանի որ, սեռական դաստիարակություն չստանալով ընտանիքում, երեխան փորձում է ինֆորմացվել այլ աղբյուրներից: Սա ավելի շատ հայ աջիկների՞ն է վերաբերում, թե՞ տղաներին:
- Խոսքը, իհարկե, ավելի շատ տղաների, մասնավորապես, դեռահասների և պատանիների մասին է, քանի որ վերջիններիս սեռական զարգացումը համեմատաբար ավելի բուռն է ընթանում: Ինչպես գիտեք, ըստ «Google Trends» ծառայության կողմից հրապարակված տվյալների՝ լատինատառ «porno» բառի որոնման հաճախականությամբ Հայաստանը 2004 թվականից ի վեր առաջին տեղն է գրավում համացանցի որոնողական համակարգում: Գաղտնիք չէ, որ նման կայքերի այցելուների մեծամասնությունը կազմում են դեռահասները:
- Սա ինչի՞ հետևանք է եւ ինչի՞ կարող է հանգեցնել:
- Մինչ Հայաստանում պայքարում են հեռուստատեսությամբ էրոտիկայի և բռնության ցուցադրման դեմ, հայաստանցիները «տպավորիչ» արդյունքներ են գրանցում համացանցով ոչ թե էրոտիկ, այլ բացահայտ պոռնոգրաֆիկ կայքեր այցելելով: Մեր երկրում ստույգ վիճակագրական տվյալներ չկան այն մասին, թե դեռահասների քանի տոկոսն է այցելում «չափահասների համար» նախատեսված կայքեր: Սակայն Google-ի տվյալներից դատելով' կարելի է ասել, որ յուրաքանչյուր ոք, անկախ սեռից, ով ունի համացանցում գտնվելու հնարավորություն, գոնե մեկ անգամ որոնել է պոռնոգրաֆիկ բովանդակությամբ նյութեր: Պոռնոկայքերը ստեղծում են անգիտակացական սեռական կոմպլեքսներ, անիրական սեռական սպասումներ, սեռական միֆեր: Սեռական հարաբերությունը նսեմացվում է մինչև զուտ սեռական ակտ լինելու մակարդակի, որտեղ ամենաէականը առնանդամի պնդության աստիճանն է, սեռական հարաբերության տևողությունը կամ կնոջ օրգազմը ու դրա քանակությունը: Մինչդեռ սեռական առողջությունը ենթադրում է իրական, փոխադարձ մարդկային հարաբերություն, որը հարստացնում է անձի ներաշխարհը, նպաստում նրա ինքնառեալիզացիային և ընդհանուր առողջության ամրապնդմանը:
- Ի՞նչ կասեք այն մասին, որ հայ տղամարդկանց մի անազատ հատված սեռական դաստիարակություն ստացած և այդ իմաստով տեղեկացված կնոջը չի դիտարկում որպես պոտենցիալ հարսնացուի, քանի որ «հայ աղջիկը պիտի համեստ լինի» սկզբունքը դեռ չի վերացել:
- Ժամանակի ընթացքում հայացքները փոխվում են, այդ կարծրատիպերը՝ նույնպես: Սեռական կյանքի այբուբենին ծանոթ լինելը բնավ չի նշանակում ցոփ ու շվայտ կյանքով ապրել: Անկողնային հարցերում թե՛ տղամարդը, թե՛ կինը պարտավոր են գրագետ լինել:
- Փաստ է, որ շատ հայ տղամարդիկ ընտանիքի պատերից դուրս են փնտրում իրենց սեքսուալ կարիքների բավարարումը, քանի որ կանանց այլևս չեն դիտարկում այդ համատեքստում: Ինչո՞ւ է այդպես. տղամարդի՞կ են ավելի ցանկասեր, թե՞ կանայք չեն կարողանում գրավել սեփական ամուսնուն: Ինչպե՞ս հաղթահարել ու լուծել այսպիսի խնդիրը ընտանիքի ներսում:
- Ամենատարածված պատճառը այն է, որ շատ դեպքերում տղամարդը տանը՝ անկողնում, կնոջից չի ստանում այն, ինչը իրեն լիարժեք կբավարեր: Հետևաբար, սկսում է փնտրել դրսում: Հարցին հնարավոր չէ միանշանակ պատասխանել: Եթե տասը տարբեր տղամարդկանց հարցնեն, թե ինչն է իրենց ստիպում դավաճանել, նրանք կտան տասը տարբեր պատասխաններ: Ընդհանրապես, ցանկացած տղամարդ էլ կարող է դավաճանել, սակայն կարելի է առանձնացնել դավաճանությանը հակված տղամարդկանց մի քանի տեսակ: Տղամարդկանց մի մասը դիմում է այդ քայլին, քանի որ շատ վաղ ամուսնանալով չի հասցրել մի լավ «ման գալ»: Իսկ հիմա, երբ արդեն «հասունացել է», ավելի ինքնավստահ է, սկսել է լրացնել երիտասարդության բացերը' «ման գալ» գեղեցիկ աղջիկների հետևից: Կան տղամարդիկ էլ, որ կարծում են' անձնագրում ամուսնության կնիքը չի կարող սահմանափակել ազատությունը. այն միայն հավաստում է, որ կինն իր սեփականությունն է, և ինքը կարող է վերաբերվել նրան այնպես, ինչպես ցանկանում է: Նա չի թաքցնում իր կապերը, ավելին' հաճախ ցուցադրաբար պատմում է դրանց մասին, գլուխ է գովում և դրանք համարում է իր տղամարդկության ապացույցը: Կան տղամարդիկ, որ ընտանեկան հարաբերություններն այնքան էլ վատ չեն, որպեսզի դրանց վերջ դնի, բայց այդքան էլ լավ չեն, որ շարունակի: Եվ եթե ընտրի բաժանումը, նրան կսկսի տանջել խղճի խայթը: Ուստի նա որոշում է բացահայտ դավաճանել, որպեսզի կինն իմանա նրա արկածների մասին և առաջինը լքի իրեն: Այլ տարբերակ է, որ տղամարդու կինն իդեալական է ու չի ցանկանում լքել նրան: Սովորելով հասկանալ դավաճանության պատճառները' կինը սովորում է նաև ներել տղամարդուն' հաշվի առնելով նրա էությունն ու արկածախնդրությունը: Ոմանք ներում են, ոմանք՝ ոչ... Դավաճանությունը պետք է տարբերել «ժամանակավոր չարաճճիությունից»:
- Ձեր հրապարակումներից մեկում գրում եք. «Սեռական առողջությունը մարդու ընդհանուր առողջության մի մասն է, որից մեծապես կախված է կյանքի որակը»։ Ելնելով սրանից' կարո՞ ենք ասել, որ մեր հասարակության զգալի հատվածը հիվանդ է:
- Սեռական առողջությունը ինտեգրալային հասկացություն է: Սեռապես առողջ անհատը ունակ է վարելու բովանդակալից և հարուստ կյանք, քանի որ բարձր է նրա շփվողականությունը, հուզական դրսևորման աստիճանը։ Սեռական առողջության առաջատար սյունը հոգեկան և ֆիզիկական ներդաշնակությունն է:
- Չե՞ք կարծում, որ սեռական ճիշտ դաստիարակության համար Հայաստանում սերնդափոխություն է պետք, քանի որ շատ մայրեր այսօր իրենք էլ չունեն ճիշտ սեռական կրթություն և չեն կարող այն փոխանցել երեխային:
- Սերնդափոխությունը հարց չի լուծի, քանի որ ժամանակակից սերունդը սեռակրթության հարցերում նույնպես «ոտաբոբիկ» է: Բացի այդ, սեռակրթությունից կաղում են ոչ միայն մայրերը, այլ նաև հայրերը, տատիկները, պապիկները, մի խոսքով՝ բոլոր ազգակիցները: Այդ բացը լրացնելու նպատակով պետք է մշակել սեռակրթության առողջ և կենսունակ համակարգ, որի օգնությամբ հնարավոր կլինի աստիճանաբար տարածել հանրամատչելի և հանրօգուտ տեղեկատվություն սեռական առողջության վերաբերյալ:
- Ի՞նչն է, ըստ Ձեզ, կարմիր խնձորի բովանդակությունը, որն ստիպում հայերին վերահսկել այլ անձանց սեռական կյանքն ու ցանկությունները:
- Կարմիր խնձորի ավանդույթը բուն ազգային սովորույթ է եւ առնչվում է շատ հին մշակութային շերտի հետ: Այն տարածում է գտել հետքրիստոնեական ժամանակաշրջանում: Ինչ վերաբերում է մրգի եւ գույնի ընտրությանը, հեթանոսական եւ հավատալիքային նյութերից տեղեկանում ենք, որ Հայաստանում խնձորի պաշտամունք է եղել: Խնձորը համարվել է սիրո խոստովանության, բեղմնավորման եւ պտղաբերության խորհրդանիշ: Կիսած խնձորը նույնիսկ համեմատվել է կնոջ սեռական օրգանի հետ: Իսկ կարմիր գույնը ցուցում է կյանք-արյուն-կին սեմատիկ կապը: Ժամանակի ընթացքում կարմիր խնձորի ծիսակարգը վերածվել է խնամիների հավաքույթի: Հետո մասնակիցների կազմը փոխվել է. ավանդական կենցաղում տղամարդիկ այդ պահին գիտակցաբար հեռանում էին: Փաստորեն պահպանվել է ծեսի վերնագիրը, իսկ իրեղենը բովանդակազերծվել է: Ծեսը զարգացել է' համապատասխանելով տվյալ ժամանակաշրջանին, մտածողությանը, վարքագծի նորմերին եւ պատկերացումներին: Բացի Հայաստանից, այս ավանդույթն այլ երկրներում մեծ տարածում չունի, մասնակիորեն պահպանվել է Վրաստանի որոշ նահանգներում եւ արաբական ծագում ունեցող մի քանի ժողովուրդների մոտ: Կարմիր խնձորին նրանց մոտ փոխարինում են նուռը, նարինջը կամ ձուն:
- Ի՞նչ խորհուրդ կտաք կամ սեռական կյանքով ապրելու, կամ կարմիր խնձորի ավանդույթին հետևելու երկընտրանքի առաջ կանգնած երիտասարդ զույգերին:
- Հայ հասարակության մեջ «կուսություն» ասվածը շատ կնճռոտ հարց է: Մարդիկ հաճախ չեն տարբերում «կուսություն» բարոյական հասկացությունը եւ «կուսաթաղանթ» անատոմիական տերմինը՝ չգիտակցելով, որ կուսությունը մարդն է, նրա բարոյական նկարագիրն ու արժանիքները: Սա անհատական հարց է, յուրաքանչյուր զույգի որոշելիքն է՝ ապրե՞լ մինչամուսնական սեռական կյանքով, թե՞ ոչ: Վերջիվերջո, սիրո եւ ներդաշնակության գրավականը անատոմիական թաղանթը չէ:
11.09.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ