Սեր, հարաբերություններ, ընտանիք
Սեքսապաթոլոգ. «Ժամանակն է վերախմբագրել «կաղամբի միջից ես դուրս եկել», «արագիլներն են բերել» տարածված միֆերը»
«Որքան էլ սեռական դաստիարակության մասին խոսենք, քննարկումներ կազմակերպենք, այդուհանդերձ շատ հարցեր դեռևս մնում են չքննարկված»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊԲՀ Սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, «Սեքսուալ առողջության պաշտպանություն» հ/կ-ի անդամ Վրեժ Շահրամանյանը:
Նրա խոսքերով՝ սեռակրթությունը մարդու ընդհանուր դաստիարակության անբաժանելի մասն է, հետևաբար, միշտ հարց է ծագում, թե որ տարիքից պետք է զբաղվել երեխաների սեռական դաստիարակությամբ:
Վ. Շահրամանյանը գտնում է, որ սեռական դաստիրակությունը պետք է սկսել վաղ տարիքից: Սեռակրթությունը բաժանվում է մի քանի փուլի և յուրաքանչյուր փուլ պահանջում է յուրահատուկ մոտեցում: Ըստ նրա՝ մանկահասակ երեխաներին միշտ հետաքրքրում է, թե որտեղից են իրենք լույս աշխարհ եկել, և այդ հարցերով հաճախ են դիմում իրենց ծնողներին:
«Բայց շատ հազվադեպ է լինում, երբ ծնողը երեխայի տարիքին համապատասխան ճիշտ մեկնաբանություն է տալիս: Հաճախ լինում են բոլորիս հայտնի պատասխանները՝ «կաղամբի միջից ես դուրս եկել», «արգիլներն են բերել» և այլն: Սակայն մենք պետք է հասկանանք, որ վաղուց եկել է ժամանակը, որպեսզի վերախմբագրենք այս մոտեցումները, որոնք հետագայում կարող են մի շարք խնդիրների առաջ կանգնեցնել թե ծնողներին, թե երեխաներին»,- ասաց սեքսապաթոլոգը:
Վ.Շահրամանյանի խոսքերով՝ այսօր բոլորն ուզում են լինել սեռակրթված, բայց, ցավոք սրտի, «չենք գտնում այն բանալիները, որոնցով կարողանան բացել համապատասխան կողպեքները»:
Այդուհանդերձ, բժիշկը նկատեց, որ վերջերս երիտասարդները սկսել են ավելի հաճախ այցելել սեքսապաթոլոգներին: Շնորհիվ զանազան հարցազրույցների, քննարկումների, հրապարակումների` նկատվում է դրական տեղաշարժ, առաջընթաց, մարդիկ հասկանում են սեռակրթության անհրաժեշտությունը: «Կարծես թե սայլը տեղից շարժվում է»,- ասաց նա և ավելացրեց. «Եթե մոտ 5 տարի առաջ կաշկանդվում էին դիմել, հարցեր ուղղել սեքսապոթոլոգին, ապա այսօր քիչ թե շատ առաջընթաց ունենք», -ասաց նա:
Սակայն, նրա խոսքերով, մարզերում խնդիրը մնում է չլուծված, այստեղ անելիքները շատ են, քանի որ գյուղերում ինֆորմացիան ուշ է տեղ հասնում, կամ՝ չի հասնում: Վ.Շահրամանյանը գտնում է, որ պետք է ստեղծել մի համակարգ, որը պարբերաբար կներկայացնի սեռական դաստրիակության համար անհրաժեշտ տեղեկատվություն:
Նա նաև նշեց, որ բուհերում պետք է ներմուծել սեռակրթության նվիրված դասընթացներ, որպեսզի երիտասարդները ձեռք բերեն համապատասխան գիտելիքներ, որպեսզի նրանք խնդիրներ չունենան և հասկանան, որ սեռական առողջությունն ամոթալի չէ:
Հոգեբույժ Արթուր Պողոսյանն էլ նշեց, որ հաճախ կարծիք է հնչում՝ սեռական դաստիարակությունը կբերի սանձարձակության, սակայն, նա հակառակ կարծիքն ունի: «Տեղեկացված, գիտակից մարդը միշտ էլ կարողանում է կառավարել իր սեռական իմպուլսները, պահանջները: Մինչդեռ սեռական կրթություն չստացած և անտեղյակ մարդիկ են ավելի հաճախ բռնաբարության, կոպտության, անհասկանալի սեռական կապերի զոհ դառնում: Կրթված երեխան, կրթված մարդը երբեք սեռական սանձարձակությամբ չի զբաղվի»,- ասաց հոգեբույժը:
26.07.2012 Մեդ-Պրակտիկ
22.08.2013
Հարգելի Լիա, բարև Ձեզ, եթե 8 տարեկան երեխայի մոտ հասունացման նշաններ կան, դա կարող է կապված լինել հորմոնալ փոփոխությունների հետ։ Խորհուրդ ենք տալիս դիմել ներզատաբանի (էնդոկրինոլոգ) խորհդատվության և հորմոնալ հետազոտության։
լիա
18.08.2013
Հասմիկ
06.08.2012
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ