Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Ամբողջ մարմնի կրիոթերապիան կարող է վտանգավոր լինել. ամերիկյան FDA. news.am

Ամբողջ մարմնի կրիոթերապիան կարող է վտանգավոր լինել. ամերիկյան FDA. news.am

Ամբողջ մարմնի համար կրիոթերապիայի օգտակարությունը չափազանցված է, իրականում սառեցումը կարող է ավելի շատ վնաս տալ, քան օգուտ: Այդ մասին հայտնում է ամերիկյան Սննդամթերքի եւ դեղերի վերահսկողության վարչությունը (U.S. Food and Drug Administration, FDA):

Կրիոթերապիան ֆիզիոթերապիայի տեսակ է, որի դեպքում մարդու օրգանիզմը խստորեն սառում է: Կարծիք կա, թե ամբողջ մարմնի կրիոթերապիան օգնում է ամենատարբեր հիվանդությունների դեպքում` դեպրեսիայից եւ ճարպակալումից մինչեւ ասթմա եւ ցրված սկլերոզ:   Պրոցեդուրայի ընթացքում հիվանդը մտնում է սենյակ կամ տեղավորվում խցիկում, որտեղ հետո գազ է լցվում, որի ջերմաստիճանը կարող է հասնել ըստ -185°C աստիճանի:

FDA-ի մասնագետները, ուսումնասիրելով բժշկական գրականությունը, եզրակացրել են, որ այդ պրոցեդուրայի օգուտը գուցե չափազանցված է, իսկ անվտանգությունն ապացուցված չէ: 

Հետազոտողներից Աննա Ղամբարյանը մեկնաբանել է. «Մենք ուղղակի ոչինչ չգիտենք: Հանրայնորեն մատչելի տեղեկատվությունը բավարար չէ այդ հարցին պատասխանելու համար»:

FDA-ի տեսուչ Արոն Յուշտեյնը հավելում է. «Քանի որ սպառողները գնալով ավելի ու ավելի են հետաքրքրվում կրիոթերապիայով,  FDA-ն ոչ պաշտոնապես ուսումնասիրել է այդ թեմայով առկա ամբողջ բժշկական գրականությունը: Մենք գրեթե ոչինչ չենք գտել, որը հաստատեր կրիոթերապիայի անվտանգությունը կամ այն հիվանդությունների բուժման գործում դրա արդյունավետությունը, որոնց կապակցությամբ գովազդվում է»:

Այսպիսով` FDA-ն խորհուրդ է տալիս զերծ մնալ ֆիզիոպրոցեդուրաների այդ տեսակի օգտագործումից:  Մասնագետները հայտնում են, որ եթե մարդը սառեցված գազով լի սենյակում է գտնվում, նրա մոտ կարող է շնչահեղձություն սկսվել, թթվածնի պակասի հետեւանքով` հիպօքսիա, նա կարող է կորցնել գիտակցությունը: Հնարավոր են նաեւ ցրտահարություն, աչքերի վնասվածքներ: 

FDA-ից նշել են, որ նրանց հանձնարարականները չեն նշանակում, թե պետք է ամբողջությամբ խուսափել կրիոթերապիայից, սակայն պրոցեդուրայից առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ եւ չզարմանալ, եթե սպասված բարելավումը տեղի չունենա կամ` ընդհակառակը, հակառակ արդյունք ստացվի:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Նեւադայի նահանգում Չելսի Պատրիսիա Էյք-Սալվեյշն անունով աղջիկը մահացել էր կրիոթերապիայի պրոցեդուրայի ընթացքում: Նա սենյակ էր մտել սեփական նախաձեռնությամբ ու առանց ուղեկցության եւ, ինչպես ցույց է տվել հետաքննությունը, մահացել էր մի քանի րոպեում:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ