Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Առիթմիա ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում զբաղվել յոգայով. 1in.am

Առիթմիա ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում զբաղվել յոգայով. 1in.am

Յոգան ո՛չ միայն բարձրացնում է կյանքի որակը, այլև նվազեցնում է արյան ճնշումը և սրտի կծկումների հաճախականությունը: Մասնագետներն ասում են, որ առիթմիայով տառապող մարդիկ հաճախ չեն կարողանում այնպես ապրել, ինչպես կուզեին: Նրանք ստիպված են հրաժարվել ընկերների հետ հանդիպումից և ճամփորդություններից՝ նոպայից վախի պատճառով: Նոպայի նշաններից են գլխապտույտը, շնչահեղձությունը, կրծքավանդակում` ցավը, հայտնում է meddaily.ru-ն:

Գիտնականների կատարած հետազոտությանը մասնակցել են առիթմիայով տառապող 80 մարդ: Նրանք բաժանվել են 2 խմբի, որոնցից մեկը 12 շաբաթ, շաբաթական 1 անգամ զբաղվել է յոգայով՝ կատարելով թեթև վարժություններ, խորը շնչառություն և մեդիտացիա: Արդյունքում նրանց կյանքի որակը բարելավվել է, իջել է արյան ճնշումը, սրտի կծկումների հաճախականությունը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. medportal.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ