Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Բժիշկները ծխախոտից կախվածությունից 100%-ով ազատող միջոց են հայտնաբերել. tert.am

Բժիշկները ծխախոտից կախվածությունից 100%-ով ազատող միջոց են հայտնաբերել. tert.am

Բուսական ցիտիզին կոչվող թուրմը ավելի լավ է աշխատում քան նիկոտինային կպչուն լենտերը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն` հղում կատարելով New Scientist-ին:

 

Այն պատկանում է ալկալոիդների խմբին և գործում է` արգելափակելով նիկոտինի մուտքը ուղեղի հաճույքի ռեցեպտորներին, սակայն մեծ չափաբաժիններով, ինչպես և նիկոտինը, տոքսիկ է:

 

Ցիտեզինը շուկայում առկա է դեռևս 60-ական թվականներից: Նոր Զելանդիայի գիտնականները  նոր հետազոտություն են անցկացրել՝ ուսումնասիրելով 1310 ծխողների, ովքեր ինքնակամ ցանկացել են հրաժարվել ծխելուց: Նրանց մի մասին 25 օր շարունակ ցիտիզին, իսկ մյուս մասին նիկոտին են տվել՝ չափաբաժինը անընդհատ կրճատելով:

 

Գիտնականներին հետաքրքրել է, թե նրանց քանի տոկոսը կկարողանա հրաժարվել ծխախոտից առաջին շաբաթվա, 2 ամսվա և կես տարվա ընթացքում: Արդյունքում պարզվել է, որ ցիտիզին օգտագործած խումբն ավելի շուտ է թողել ծխելը, քան նիկոտին օգտագործողը:

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ