Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Խաղողի կորիզի հանուկը՝ քաղցկեղի դեմ պայքարի միջոց. news.am

Խաղողի կորիզի հանուկը՝ քաղցկեղի դեմ պայքարի միջոց. news.am

Բիբլիական ժամանակներից ի վեր ենթադրվում է, որ խաղողի չափավոր սպառումը առողջարար հատկություններ ունի: Պատահական չէ, որ հերթական բաժակը բարձրացնելիս փորձառու խմողներն առողջություն են մաղթում միմյանց, հիշեցնում է NewsMax Health-ը:

 

Plos One բժշկական ամսագրում նկարագրություն գտած հերթական հետազոտության շրջանակում առաջին անգամ վկայություն է ձեռք բերվել առ այն, որ խաղողի կորիզի հանուկը կարող է «հրաշագործ» դերակատարում ապահովել քաղցկեղի դեմ պայքարի շրջանակում եւ, մասնավորապես, էապես նպաստել կոլոռեկտալ քաղցկեղի քիմիաթերապիայի ժամանակ բջիջների ոչնչացման արդունավետությանը: Ավելին, այն նաեւ քիմիաթերապիայի կողմնակի ազդեցությունները նվազեցնելու ներուժ ունի: 

 

Գիտնականները համոզված են, որ հաստ աղիքի քաղցկեղի բուժման ժամանակ քիմիաթերապիայի՝ խաղողի կորիզի հանուկով հավելումը վերջինիս արդյունավետության խթանման եւ աղիներին պատճառող վնասի նվազեցման անփոխարինելի միջոց է: 

 

Կոլոռեկտալ քաղցկեղը հիվանդության երկրորդ մահացու տեսակն է Միացյալ Նահանգներում: Այն միայն թոքերի քաղցկեղին կարող է զիջել:

 

Խաղողի կորիզի հանուկ դեղատներում եւ սուպերմարկետներում, ինչպես նաեւ համացանցում կարող եք գտնել: Այն սովորաբար 50 եւ 100 մգ-անոց պարկուճներով է վաճառվում:

 

Օրական խորհուրդ է տրվում 150-300 մգ ընդունել:

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. 3koketki.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ