Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Մեդիտացիան ազատում է միայն սթրեսի արտաքին նշաններից. 1in.am

Մեդիտացիան ազատում է միայն սթրեսի արտաքին նշաններից. 1in.am

Մեդիտացիան, որն ուղղված է ներքին ուշադրության մեծացմանը` օգտակար է թե' ֆիզիկական և թե' հոգեկան վիճակի համար, գրում է Meddaily-ն: Սակայն, կատարված հետազոտությունների զգալի ծավալը կենտրոնացած է մեդիտացիայի երկարատև ազդեցության վրա:

Մինչդեռ Կարնեգի Մելլոնի համալսարանի հետազոտողները  ապացուցել են, որ ընդամենը 25 րոպե տևողությամբ մեդիտացիան 3 օրով մարդուն ազատում է սթրեսից:

Գիտնականները 18-30 տարեկան, 66 առողջ կամավորներից խումբ են կազմել: Մասնակիցների մի մասը երեք օր շարունակ մեդիտացի է արել՝ շնչառական վարժություններով: Իսկ մյուս խումը` երեք օր շարունակ մասնակցել է կոգնիտիվ մարզումներին (պոեզիայի  վերլուծություն):

Փորձաշրջանի վերջում բոլոր մասնակիցները սթրեսային վարժություններ են կատարել: Մասնակիցներից յուրաքանչյուրը պատմել է ունեցած սթրեսի մակարդակի մասին: Կորտիզոլ հորմոնը չափելու համար նաև լաբորատոր հետազոտություններ են կատարվել:

Առաջին խումբը պատմել է, որ սթրեսային վարժության կատարման ժամանակ ավելի քիչ է անհանգստացել: Սակայն նրանց թքի մեջ մեծ քանակությամբ սթրեսային հորմոն է հայտնաբերվել:

Ստացվում է, որ  չնայած արտաքին հանգստության, օրգանիզմը մեծ քանակությամբ կորտիզոլ է արտազատում: Իսկ դա առողջության համար վնասակար է: Գիտնականները գտնում են, որ երբ մեդիտացիայի պրակտիկան, ինչպես նաև սեփական զգացողությունների վրա կենտրոնանալը ավտոմատ դառնան` կորտիզոլի մակարդակը կսկսի նվազել:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1beautynews.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ