Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Ասեղնաբուժությունը օրգանիզմից հեռացնում է բորբոքումները

Ասեղնաբուժությունը օրգանիզմից հեռացնում է բորբոքումները

Ռաթգերյան համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները լաբորատոր հետազոտությունների ընթացքում ապացուցել են բորբոքային գործընթացների բուժման ժամանակ ասեղնաբուժության արդյունավետությունը: Բժիշկները նշում են, որ չինական բժշկության մեթոդաբանությունը կարող է օգնել բորբոքումների ժամանակ:

 

Ասեղնաբուժության մասնագետներն ազդել են այն նյարդերի վրա, որոնց ակտիվացման վրա բորբոքումներն ազդեցություն ունեն: Փորձն անցկացվել է սեպսիսով տառապող լաբորատոր մկների վրա: Բժիշկները վագուսի վրա թույլ ազդել են ու նշել, որ կրծողների մոտ նվազում էր բորբոքումների իմուն սպիտակուցների թիվը: Այն կենդանիները, որոնց  հետ նյարդի ակտիվացում տեղի չէր ունենում, սատկում էին սուր բորբոքումից, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

 

Բժիշկները պարզել են, որ ասեղնաբուժության ժամանակ մեծ դեր են խաղում ադրենալները: Գեղձերը դոֆամին հորմոնն են արտադրում, որը կարգավորում է իմուն համակարգի գործունեությունը: Դոֆամինի մակարդակի բարձրացումը արյան մեջ օրգանիզմի պաշտպանիչ հատկություններն ուղղվում են բորբոքման օջախի դեմ: Գիտնականները եզրակացնում են, որ բորբոքային հիվանդությունների դեմ կարող է կիրառվել չինական բժշկության տեխնիկան:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. tibet74.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ