Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Թայլանդական մերսման վիդեոդասեր. պարանոցի եւ ուսերի մերսում

Թայլանդական մերսման վիդեոդասեր. պարանոցի եւ ուսերի մերսում

Թայլանդական մերսումը հատուկ աշխարհընկալում է: Դասականից այն տարբերվում է մարդկային մարմնի նկատմամբ հատուկ մոտեցմամբ: Հենց թայլանդական մերսման, արեւելյան այդ հեքիաթի մեջ ընկղմվելու հնարավորության մասին է NEWS.am STYLE-ի նոր նախագիծը: Մեր ընթերցողներին առաջարկում ենք թայլանդական մերսման վիեոդասեր: Դասընթացների նախապատրաստման ոչ դյուրին գործում մեզ օգնել են մոդել Թերեզա Մարտիրոսյանը եւ Հայաստանում թայլանդական մերսման միակ՝ Thai Home սրահի մասնագետները:

 

 

Այստեղ առաջարկվող մեթոդների համալիրի նպատակն է՝ վերացնել մարմնից դեպի գլուխ էներգիայի հոսքի ճանապարհի բոլոր խոչընդոտները, ինչը հաճախ գլխացավերի պատճառ է դառնում: Այս մեթոդների օգնությամբ նաեւ պայքարում են պարանոցի եւ ուսերի ընդարմացման դեմ, թուլացնում են գերլարված մկանները: Դրանցից մի քանիսը նաեւ նպաստում են ողնաշարն ամրացնելուն:

 

1. Ուսերի սեղմում

 

Մատներով սեղմում: Բթամատերով սեղմեք հաճախորդի ուսերը երկու կողմից՝ ողնաշարից թիակների վերեւի հատվածի եզրին եւ փափուկ հյուսվածքներին: Սեղմելու ընթացքում շոշափեք հյուսվածքների հանգույցները:

 

2. Ուսերի սեղմում

 

Սեղմում ենք պարանոցի հետեւի եւ թիակների վերեւի հատվածի՝ ողնաշարն ուղղող մկանները, մեծ եւ փոքր ռոմբային մկանները:

 

3. Ուսերի մերսում նախաբազուկներով

 

Սեղմում ենք պարանոցի հետեւի եւ թիակների վերեւի հատվածի մկանները, թիակները բարձրացնող եւ ողնաշարն ուղղող մկանները:

 

4. Պարանոցի սեղմում բթամատերով

 

Հաճախորդի գլուխը թեքեք առաջ եւ բթամատերով ներդաշնակորեն սեղմեք նրա պարանոցին՝ շարժվելով վերեւ-ներքեւ: Ձեր մյուս մատները պետք է միահյուսված լինեն: Աստիճանաբար հեռացեք ողնաշարից՝ ընդարձակելով ներգործության հատվածը:

 

5. Պարանոցի եւ ուսերի ձգում

 

Ձեր մատները շղթայեք եւ մի նախաբազուկը հենեք հաճախորդի ուսին՝ պարանոցին մոտ, իսկ մյուսը՝ գլխին, ականջից մի քիչ վերեւ: Միաժամանակ սահուն կերպով երկու ձեռքերով սեղմեք այդ կետերին, ընդ որում, գլխին հենված ձեռքով՝ թեթեւակիորեն, իսկ ուսին հենված ձեռքով՝ ավելի ուժեղ: Գործողությունը կրկնեք մյուս կողմում:

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ