Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Չինացի գիտնականները նախազգուշացրել են ասեղնակիրառության (ակուպունկտուրայի) վտանգների մասին

Չինացի բժիշկներն անհանգստացած են ասեղնակիրառության հետևանքով ինֆեկցիոն բարդացումների հնարավոր առաջացման վտանգի պատճառով: Փաթրիք Վուի ղեկավարած գիտնականնների խումբը` Հոնկոնգի համալսարանից, այս մասին հոդվածը հրապարակել են «British Medical Journal»-ում, գրել է medportal.ru-ն:


Ուսումնասիրության հեղինակները հիմք են ընդունել միջազգային հետազոտությունները, որոնք նկարագրում են մոտ 50 դեպքեր, երբ ասեղնածակման հետևանքով մարդիկ վարակվել են փափուկ հյուսվածքների թարախային վարակներով: Բացի այդ, 1970-ական թթ., ակուպունկտուրայի հետևանքով աշխարհում գրանցվել է հեպատիտ Բ-ի բռնկման հինգ դեպք, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 80 մարդ:


Չինացի մասնագետները նշում են, որ 2000-ական թթ., ակուպունկտուրայի պատճառով գրացվել են թոքախտով և ստաֆիլակոկային ինֆեկցիաներով վարակված դեպքեր: Գիտնականներն ընդգծել են, որ այդ ընթացակարգում հեպատիտ С-ով և ՄԻԱՎ-ինֆեկցիաներով վարակվելու մեծ վտանգ գոյություն ունի: Այնուամենայինիվ, ասեղնածակմամբ կլինիկական փորձառության մեջ ՄԻԱՎ-ի փոխանցման դեպք առայժմ գրանցված չէ:


Պրոֆեսոր Վուն նշում է, որ ակուպունկտուրայի անցկացման և հիվանդության առաջացման կապն ակնհայտ չէ, քանի որ շատ վարակիչ հիվանդություններ ունեն երկար ինկուբացիոն շրջան:


Հետազոտողները մասնագետներին կոչ են արել մեծ ուշադրություն ցուցաբերել այն վարակների նկատմամբ, որոնք փոխանցվում են ակուպունկտուրայի հետևանքով և տեղյակ պահել պատկան մարմիներին հիվանդությունների կասկածելի բռնկումների վերաբերյալ: Գիտնականնները հիշեցրել են, որ պետք է չափազանց ուշադիր լինել, և պահպանել հակաբորբոքային կանոնները, մասնավորապես` կիրառել միայն մեկանգամյա օգտագործման ասեղներ, և մաշկը մշակել ախտահանիչ միջոցներով:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Աղբյուր. mobus.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ