Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա

ԱՄՆ-ում արգելել են թաքցնել մարդկանց վրա դեղերի փորձարկումների արդյունքները. news.am

ԱՄՆ-ում արգելել են թաքցնել մարդկանց վրա դեղերի փորձարկումների արդյունքները. news.am

Ըստ ԱՄՆ առողջապահության նախարարության ընդունած նոր կանոնների, դեղագործական ընկերությունները պարտավոր են լինելու հրապարակել բոլոր կլինիկական հետազոտությունների արդյունքները, այլ ոչ միայն այն հետազոտություններինը, որոնք հաջող են անցել: Ակնկալվում է, որ այդ կանոններն արմատապես կփոխեն խոշորագույն դեղագործական ընկերությունների աշխատանքային մեթոդները:

«Կլինիկական հետազոտություննների մասին մեծաքանակ տեղեկությունների հասանելիութունն օգտակար է հիվանդների, հասարակության ու գիտության համար, - հայտնել է ԱՄՆ առողջապահության ազգային իստիտուտների տնօրեն Ֆրենսիս Քոլինսը, - վերջնական որոշումն ու կանոնները, որոնք հրապարապվել են այսօր, կօգնեն առավելագույնի հասցնել պետության կամ մասնավոր ընկերությունների կողմից աջակցություն ստացող կլինիկական հետազոտությունների կարեւորությունն ու հարգանքի տուրք հայտնել այդ հետազոտությունների մասնակիցներին, ովքեր այնքան շատ բան են անում, որպեսզի հասարակությանն օգնեն բարձրացնել գիտելիքներն առողջության ոլորտում»:

Ըստ նոր կանոնների՝ դեղագործական ընկերությունը պետք է հետազոտության անցկացումը գրանցի ClinicalTrials.gov կայքում՝ առաջին կամավորին գրանցելուց հետո 21 օրվա ընթացքում: Բացի դրանից, գիտնականները պետք է հաշվետու լինեն, թե ինչպես են ծրագրում անցկացնել հետազոտությունը, բացահայտեն տվյաների վերլուծության վիճակագրական մեթոդներն ու բոլոր փոփոխությունները, որոնք փորձի ընթացքում գրանցվել են հետազոտությունների վերաբերյալ արձանագրությունում:

Մասնագետները հույս ունեն, որ դա վերջ կդնի այն պրակտիկային, որի ժամանակ գիտնականները տարբեր մեթոդներ են օգտագործում արդյունավետությունը գնահատելու համար, բայց հայտնում են միայն նրանց մասին, որոնք դրական արդյունքներ են տալիս:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. picsnews.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ