Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա

Դեղատան աշխատողներն այրվող դեղերը սպառում են ի վնաս մեր բնակչության առողջությանը

Դեղատան աշխատողներն այրվող դեղերը սպառում են ի վնաս մեր բնակչության առողջությանը

Երևանի թիվ մեկ պոլիկլինիկայի թերապևտներից մեկն օրերս ''ՀԺ''-ի զրույցում մտահոգություն է հայտնել տարածված մի երևույթի կապակցությամբ, երբ հիվանդը գնում է դեղատուն, հայտնում իր բողոքները, և դեղատան աշխատակիցը նրան խորհուրդ է տալիս ընդունել այս կամ այն դեղը: Թերթի զրուցակից թերապևտի խոսքով, բացի այն, որ դեղատներում հաճախ աշխատում են ոչ մասնագետները, նաև հաճախորդին որևէ դեղ առաջարկելիս` նրանք առաջնորդվում են իրենց, այսպես կոչված, այրվող (ժամկետանցին մոտ) դեղերը սպառելու նպատակադրությամբ: ''Դեղատան աշխատողներն աջուձախ դեղեր են նշանակում և իրենց այրվող այդ դեղերը սպառում են, վաճառում են` ի վնաս մեր ժողովրդի, մեր բնակչության առողջության: Մարդը գնում է, ասում` բուկս ցավում է, դեղ ունե՞ս, նա էլ` հա, էս վերցրու և կխմես: Չի կարելի: Եվ հետո մի մոռացեք, որ դեղատանն աշխատող մարդկանց հիմնական մասը բարձրագույն կրթություն չունի, ավարտել է բժշկական ուսումնարան և նույնիսկ բուժքույր չի: Մենք ունենք գրագետ, փայլուն բուժքույրեր, որ նույնիսկ նրանք չեն համարձակվում բժշկից առաջ նշանակում կատարել: Դեղատան աշխատողների մեծ մասն ուղղակի վաճառող է: Մենք բոլորս զայրանում ենք, բայց ոչինչ անել չենք կարող'',- իր անհանգստությունն է հայտնել բժշկուհին` ընդգծելով, որ ինքնաբուժությամբ զբաղվելը հղի է անցանկալի հետևանքներով, ընդհուպ մինչև ողբերգական ավարտ:

 

Սկզբնաղբյուր. mamul.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Arevik Stepanyan

14.12.2012

Hargarjan therapeft, dzez handipac mi depqov mi shtapeq @ndhanracnel erevuyth@ ,thekuz orinak vercnelov mezanic.shat hatchaxak apshelov handipac deghatomseri heghinakneri tgitutyunic, menq chenq datharum havatal vor Hipokrati erdum taluc voch bolorn en mater@ xach arel u lav bjishkner kan.......

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ