Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա

Ներկայացվեց «ՀՀ-ում դեղերի, բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների գովազդին ներկայացվող պահանջները» գրքույկը

Ներկայացվեց «ՀՀ-ում դեղերի, բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների գովազդին ներկայացվող պահանջները» գրքույկը

ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտում երեկ ներկայացվեց «Հայաստանի Հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների գովազդին ներկայացվող պահանջները» գրքույկը։ Այն հնարավորություն կտա դեղամիջոցների, բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների գովազդով զբաղվող քաղաքացիներին եւ կազմակերպություններին ծանոթանալու գովազդի թույլտվության տրամադրման կարգին եւ գովազդին ներկայացվող պահանջներին։

 

Գրքույկը պատրաստվել է ԱՄՆ–ի ՄԶԳ Հայաստանի առողջապահության համակարգի հզորացում (HS—STAR) ծրագրի կողմից, որն անվճար կբաժանվի բոլոր շահառուներին։ Ի դեպ, ՀՀ ԱՆ կայքէջում տեղադրված է գրքույկի էլեկտրոնային տարբերակը։

 

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանի խոսքով, հիմնական նպատակն է բարձրացնել հանրության իրազեկման մակարդակը ծառայությունների մատուցման ոլորտում, որի ուղղությամբ որոշակի միջոցներ արդեն ձեռնարկվել են։

 

Ծառայությունների մատուցման ոլորտում պետական քաղաքականությունն ուղղված է թույլտվությունների տրամադրման գործընթացի պարզեցմանը՝ միեւնույն ժամանակ ապահովելով պետության եւ կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայությունների բարելավումը։ «Ներկայացվող գրքույկում ամփոփված են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ իրավական ակտերը, որպեսզի գովազդի թույլտվություն ստացողն առավելագույնս իրազեկված լինի, թե ինչ է իրենից պահանջվում։ Հնարավորինս նվազեցվել է փաստաթղթերի ներկայացումը, նաեւ պարտադիր է դարձել տեղում ուսումնասիրելու դրույթը։ Բացի դրանից, գործընթացների պարզեցումը եւ մատչելիությունը նպաստում է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը եւ շահառուի աշխատանքի հեշտացմանը»,— մանրամասնեց Ա. Սողոյանը։

 

Գրքույկում ամփոփված են բոլոր այն անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց վրա կարող են հիմնվել շահագրգիռ կազմակերպություններն ու քաղաքացիները։ Շատ դեպքերում մարդիկ չեն իմանում, թե որ դեպքում ինչպիսի սահմանափակում կա, ինչն է արգելված եւ այլն։ Չիմացության պատճառով խնդիրների առջեւ են կանգնում, դրա համար նման գրքույկի անհրաժեշտությունը շոշափելի է, այն շատ հարմար է օգտագործողի համար։

 

Ա. Սողոյանը տեղեկացրեց, որ լիցենզավորման գործընթացի մասին եւս պատրաստվել է ուղեցույց, որը պատրաստ կլինի մինչեւ տարեվերջ։ Դրանում կներառվեն նաեւ ՀՀ կառավարության 862 որոշման մեջ տեղ գտած փոփոխությունները։ Նա նշեց, որ իրականացվում է նաեւ լիցենզավորման արխիվի թվայնացում, որի արդյունքում մոտ 4500 կազմակերպությունների գործեր կմուտքագրվեն բազայի մեջ։ Դրա ավարտից հետո կունենան ամբողջական թվայնացված տեղեկատվություն լիցենզավորված կազմակերպությունների վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա իրական վերլուծություններ կատարել եւ ավելի կանոնակարգել ոլորտը։ Ի դեպ, ՀՀ կառավարության կողմից արդեն իսկ ստեղծված է էլեկտրոնային լիցենզավորման համակարգ, որի միջոցով դիմելը խրախուսվում է, եւ նման ձեւով դիմողներն ավելի արագացված կարգով են ստանում լիցենզիաները։

 

ԱՄՆ–ի ՄԶԳ Հայաստանի առողջապահության համակարգի հզորացում ծրագրի նպատակն է աջակցել առողջապահության նախարարությանը բարելավելու համակարգը մի շարք առանցքային ուղղություններով, այն է՝ առողջապահության ֆինանսավորման, տրամադրվող բուժծառայությունների որակի բարելավման, ինչպես նաեւ հանրային իրազեկման բարձրացման եւ քաղաքացիական հասարակության ներգրավման ուղղությամբ։ 

ԱՄՆ–ի ՄԶԳ Հայաստանի առողջապահության համակարգի հզորացում (HS—STAR) ծրագրի հանրային կրթության եւ քաղաքացիական հասարակության թիմի ղեկավար Նարինե Բեգլարյանը նշեց, որ ծրագիրը մեծ ուշադրություն է դարձնում հատկապես հանրային իրազեկվածության բարձրացմանը, ինչը կնպաստի գործընթացների թափանցիկությանը։

 

HS—STAR ծրագրի օժանդակությամբ ՀՀ ԱՆ մշակված գրքույկը հնարավորություն կտա շահառուներին ավելի դյուրին կազմակերպել գովազդի թույլտվության ստացումը, քանի որ այդ դաշտը կարգավորող ՀՀ օրենքներից ներկայացված քաղվածքները հնարավորություն կտան անհատներին եւ կազմակերպություններին առավել իրազեկված լինել սեփական իրավունքների եւ պարտականությունների մասին։

Նշենք, որ ՀՀ—ում դեղերի, բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների գովազդը կարգավորվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2—ի թիվ 1608—Ն որոշմամբ, որոնցով սահմանված են դեղերի, բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը եւ դեղերի, բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների գովազդին ներկայացնող պահանջները։

Հեղինակ. Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
Լուսանկարը. http://www.beltina.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ