Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա

Հայաստանում կբացվի դեղերի եւ սննդի փորձաքննության գերժամանկակից լաբորատորիա

Հայաստանում կբացվի դեղերի եւ սննդի փորձաքննության գերժամանկակից լաբորատորիա

ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գյուղ համայնքում մինչեւ տարեւերջ կբացվի «Տոնուս-Լես» ընկերության դեղերի եւ սննդի փորձաքննության գերժամանակակից լաբորատորիա: Վայրը ընտրվել է՝ հաշվի առնելով եւ բնապահպանական նորմերը, եւ Երեւանին մոտիկությունը:

 

Լաբորատորիան եզակի է Հայաստանում, քանի որ զինված է գերմանական, շվեյցարական, իսրայելական ժամանակակից գերզգայուն սարքավորումներով, որոնք համապատասխանում են GLP (Good Laboratory Practice) ստանդարտներին: Բացի այդ՝ սա միակ լաբորատորիան է Հայաստանում, որտեղ կենտրոնացված են սննդի, դեղերի, ծխախոտի փորձաքննության (նաեւ՝ դեղերի կենսահամարժեքության փորձաքննության) գործառույթներ: Ըստ «Տոնուս-Լես» ընկերության նախագահ Լեւոն Հակոբյանի՝ ներկայում  աշխատանքներ են տարվում ISO 17 025 հավաստագիր ստանալու համար, իսկ դա նշանակում է, որ միջազգային արբիտրաժներում հայկական լաբորատորիայի փորձաքննության արդյունքները ճանաչելի կլինեն:

 

Լաբորատորիայի նշանակությունը մեծանում է նաեւ այն պատճառով, որ 2013 թ. Հայաստանի դեղագործական ոլորտն անցնելու է GNP ստանդարտներին, ինչը ենթադրում է դեղերի որակլալ փորձաքննություն:

 

Լաբորատորիան կառուցվել է ՀՀ կառավարության աջակցությամբ՝ 2010 թ. «Տոնուս-Լես» ընկերությունը ավելացված արժեքի հարկի վճարման տարկետում է ստացել 3 տարով՝ ներկրելով մոտ 470 մլն դրամի սարքավորումներ: Ներդրումաին ծրագրի ընդհաուր արժեքը կազմում է 1,3 մլրդ դրամ: Պատահական չէ, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ էկոնոմիկայի եւ առողջապահության նախարարների ուղեկցությամբ այսօր այցելեց այդ լաբորատորիան:

 

Նշենք, որ Հայաստանում ներկայում գործում են 94 հավաստագրված լաբորատորիաներ, որոնցից 23-ը սննդի, 20-ը՝ խմիչքների: Սակայն դրանց մեծ մասը փորձաքննության պատշաճ պայմաններ չի ապահովում:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ