Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա

Դեղերի շուկայում վերահսկողությունը պատշաճ կերպով չի իրականացվում

Դեղերի շուկայում վերահսկողությունը պատշաճ կերպով չի իրականացվում

Դեղաէկոնոմիկայի մասնագետ, Մովսես Արիստակեսյանը Tert.am-ի հետ զրույցում զարմանալի չհամարեց այն փաստը, թե Ազգային անվտանգության խորհուրդըն ուսումնասիություն է կատարել դեղերի շուկայում և պարզել, որ դեղերի անվան տակ հաճախ վաճառվում է սովորական կավիճ:

Նրա խոսքերով՝ այդ ուսումնասիրությունն ընդամենը ցույց է տալիս, որ դեղերի վերահսկողությունը պատշաճ կերպով չի իրականացվում:

«Այսօր դեղերը վերահսկվում են միայն սահմանային անցակետերում, մինչդեռ հայտնի է, որ Հայաստան ներմուծված ոչ բոլոր դեղերն են անցնում օրինական ճանապարհով»,- ասաց նա և նշեց, որ կավճի դեպքը չարյաց փոքրագույնն է . կան առողջության համար ավելի վտանգավոր դեղեր: Մովսես Արիստակեսյանը դժվարացավ հստակ նշել, թե արդյոք կեղծված դեղերը կարող են միայն մաքսանենգ ճանապարհով ներկրված լինել: Նա չբացառեց նաև այն,որ կավիճը դեղի փոխարեն կարող է արտադրվել նաև ներքին շուկայում:

«Կեղծված դեղերի արտադրության ու ներկրման պատասխանատուները մի քանի գերատեսչություններ են` Պետեկամուտների կոմիտե, Առողջապահության նախարարություն, Ազագային անվտանգության ծառայություն: Սակայն ցավոք երկրում պատշաճ վերահսկողություն չի կատարվում»,- ասաց նա:

«Այդ առումով նպատակահարմար կլիներ ստեղծել դեղերի շրջանառությունը վերահսկող մի կազմակերպություն` ՀՀ Առողջապահության նախարարության՝ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ հիման վրա»,- ասաց նա և ավելացրեց,որ դա կենթարկվեր անմիջապես կառավարությանը և կունենար լայն գործառույթներ:

Փորձագետն առաջարկում է օգտվել միջազգային փորձից և ստեղծել դեղերի և սննդի անվտանգության գործակալություն: Ըստ նրա՝ այս ձևով կարելի է ամբողջական տեղեկատվություն հավաքել և պայքարել շուկայում առկա անօրինականությունների դեմ:
«Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը 21-րդ դարում հատկապես կարևորում է դեղաահաբեկչության դեմ պայքարը», ասաց նա, ավելացնելով, որ Հայաստանում պետք է կատարվեն համապատասխան միջոցառումներ:

Անդրադառնալով ներքին շուկային, նա նշեց, որ այս պահին ունենք մոտ 11 դեղարտադրող, որոնցից միայն երկուսն են համապատասխանում ՀՀ կառավարության կողմից հաստատված պատշաճ արտադրական գործունեության նորմերին: Մինչդեռ նա հիշեցրեց, որ Կառավարության կողմից սահմանաված որոշման հանաձայն՝ 2013 թ-ի հունվարի մեկից իրավունք կունենան գործել միայն այդ նորմերին համապատասխան արտադրությունները: Սակայն սրանով խնդիրները, ըստ նրա, չեն սահմանափակվում, քանի որ շուկայում մրցակցություն ապահովված չէ:

Ըստ Մովսես Արիստակեսյանի՝ դեղաահաբեկչության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի կարևորագույն բաղադրիչներն են նաև դեղատնային ցանցում դեղերի շրջանառության վերահսկողությունը, դեղերը միայն դեղատոմսերով բաց թողնելու կառավարության որոշումների կատարումը, դեղերի գների պետական կարգավորմանն ուղղված միջոցառումները` այդ թվում դեղերի շրջանառության վրա ավելացված արժեքի հարկի արտոնության վերականգնումը, դեղային շուկայում մենաշնորհների վերացումն ու ազատ, հավասար մրցակցային պայմանների ստեղծումը, ստվերային շրջանառության արմատախիլ անելը

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ