Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա

Կեղծ ու ժամկետանց դեղերի խնդիրը` վարդագույն երանգներով

Կեղծ ու ժամկետանց դեղերի խնդիրը` վարդագույն երանգներով

«Դեղերի շուկան. ժամկետանց դեղամիջոցներ` թունավորման պատճառ» թեմայով այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ոլորտի խնդիրները մանրամասնեց Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը։

Ներկայացվեց, թե Ի՞նչ միջոցներ է ձեռնարկում դեղարտադրողների և ներմուծողների միությունն այս ուղղությամբ. «Մենք առողջապահության նախարարության հետ ունենք պայմանավորվածություն, որ մոնիտորինգ կատարվի»,- ասաց Ս. Զաքարյանը։

Ասված այս մոնիտորինգը հիմնականում կատարվում է հիվանդանոցներում, ավելի ակտիվ են աշխատում հիվանդանոցների հետ. «Վերջին շրջանում ավելի հաճախ է սկսել հնչել՝ դեղային թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց, արտահայտությունը։ Սակայն այս արտահայտություններում պետք է զգույշ լինել։ Քանի որ մարդը, որը չափից շատ դեղ է խմել ինքնասպանության նպատակով, սա նույնպես դեղային թունավորում է համարվում։ Ուստի նման հայտարարություններից առաջ պետք է նախ ճշտել, թե այդ թունավորումը դեղի որակի՞ց է եղել, թե՞ ոչ»,- ասաց Ս. Զաքարյանը։

Այս նախաբանից հետո Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահն անչափ վառ գույներով ներկայացրեց Հայաստանում դեղերի որակի ու վաճառքի ոլորտը։
«Հայաստանն այն երջանիկ պետություններից է, որտեղ կեղծ ու ժամկետանց դեղերի քանակը շատ քիչ է», - ասաց Ս. Զաքարյանը։

Նրա կարծիքով՝ կեղծումների հիմնական դեպքերը քրեական ծագում ունեն, ասենք՝ ինչ որ մեկն իր նախաձեռնությամբ իր ավտոտնակում որոշում է կավճե դեղեր արտադրել, ինչը քրեական հանցաք է և խիստ պատժվում է։ Շատ հաճախ էլ, անհայտ ծագում ունեցող դեղեր են բերվում Վրաստանից, որտեղ դեղերն ավելի էժան են և փորձում են այն այստեղ իրացնել։

Ժամկետանց դեղերի վաճառքում էլ պարզվում է հիմնական մեղավորը դեղատներն են, քանի որ ըստ Ս. Զաքարյանի դեղատունը փորձում է պիտակները փոխել, ժամկետները երկարեցնել, ինչը ևս քրեական հանցանք է համարվում և դրանով պետք է զբաղվի ոստիկանությունը։

«Մտահոգիչ ոչինչ չկա, որովհետև թվում է, թե դեղորայքային թունավորումները շատացել են, բայց դրա պատճառն՝ ավելի թափանցիկ աշխատանքի արդյունքն է»։

Իհարկե ուրախ կլինեինք, եթե վիճակն այդպիսին լիներ, կհավատայինք այս հավաստիացումներին, եթե միայն Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահն այս ամենի շուրջ խոսեր փաստերով, այլ ոչ թե վերացական արտահայտություններով։

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ