Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա

2011 թ. I եռամսյակում Գեդեոն Ռիխտերի վաճառքի ծավալն աճել է

2011 թ. I եռամսյակում Գեդեոն Ռիխտերի վաճառքի ծավալն աճել է

2011 թ. մայիսի 11-ին Գեդեոն Ռիխտեր ընկերությունը հրապարակել է 2011 թ. I եռամսյակում իր ֆինանսական արդյունքները, որոնց համաձայն վաճառքի աճը եղել է  11,6%, համեմատած նախորդ տարվա նույն շրջանի հետ, և հասել 260,2 մլն եվրո:

 

Ընկերության համար բոլոր առաջնային շուկաներում նկատվում է դինամիկ աճ, այդ թվում և Հունգարիայում, ԱՊՀ երկրներում:


Հունգարիայում եկամուտն աճել է 8,9%-ով և կազմել 34,9 մլն եվրո:  2011 թ. I եռամսյակում ընկերության միջազգային վաճառքի ծավալը` նախորդ տարվա նույն շրջանի հետ համեմատած, աճել է 10,5%-ով և հասել է 225,3 մլն եվրո:  ԱՊՀ-ում վաճառքի ծավալն աճել է 14,3% և հասել է 141 մլն եվրո:


Չնայած մեծածախ և մանրածախ վաճառքի անկմանը Ռումինիայում՝ եվրոպական շրջանում նկատվում է վաճառքի աճ (7,1%), ինչը պայմանավորված է ԵՄ երկրներում վաճառքից ստացված եկամտի աճով, այդ թվում և Լեհաստանում: Դոլարով վաճառքից ստացված եկամտի աճ է նկատվում ԱՄՆ-ում (2,4%):


Դրա հետ մեկտեղ  ընկերության եկամուտը մեկ բաժնետոմսի հաշվով նվազել է 3,2%` համեմատած 2010 թ. նույն շրջանի հետ և կազմել 2,2եվրո:

Սկզբնաղբյուր. remedium.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ