Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա

«Բրիստոլ-Մայերս Սքուիբբ»-ի եկամուտը 2011 թ. 1-ին եռամսյանկում աճել է 33%-ով

«Բրիստոլ-Մայերս Սքուիբբ»-ի եկամուտը 2011 թ. 1-ին եռամսյանկում աճել է 33%-ով

Ապրիլի 28-ին «Բրիստոլ-Մայերս Սքուիբբ» դեղագործական ընկերությունը հրապարակել է 2011 թ. 1-ին եռամսյակում իր ֆինանսական վերջնահաշվարկները, որոնց համաձայն նրա եկամուտը 743 մլն ԱՄՆ $-ից  աճել է 986 մլն ԱՄՆ $ (կամ մեկ բաժնետոմսի հաշվարկով`  0,43-ից 0,57 ԱՄՆ $): Այսպիսով` «Բրիստոլ-Մայերս Սքուիբբ»-ի եկամուտն աճել է 33%-ով:
2010 թ. նույն շրջանի համեմատ՝ 2011 թ. 1-ին եռամսյակում  ընկերության ընդհանուր վաճառքի ծավալն աճել է 4,2%-ով և հասել 5,1 մլրդ ԱՄՆ $՝ դրանով իսկ գերազանցելով վերլուծաբանների կանխատեսումները, որոնք 4,94 մլրդ ԱՄՆ $ մակարդակն էին ասել: ԱՄՆ-ում վաճառքի եկամուտn աճել է 5%-ով և կազմել է 3,3 մլրդ ԱՄՆ $: ԱՄՆ-ի սահմաններից դուրս վաճառքի ծավալն աճել է 3% և հասել 1,8 մլրդ ԱՄՆ $, որը պայմանավորված էր բարենպաստ փոխարժեքով:


Plavix®/Պլավիքս® դեղորայքի վաճառքի եկամուտն աճել  է  6%-ով՝ 2010 թ. նույն շրջանի համեմատ:  Abilify®/Աբիլիֆայ հոգեբուժական դեղորայքի վաճառքի ծավալն աճել է 1%-ով և հասել է 624 մլն ԱՄՆ $: «Բրիստոլ-Մայերս Սքուիբբ» ընկերության ներկայացուցիչները նշել են, որ ԱՄՆ-ի առողջապահության ռեֆորմը` մասնավորապես «Մեդիքեիդ» («Medicaid») պետական ծրագրի շրջանակներում ցածր եկամուտ ունեցող բնակչության համար  դեղամիջոցների զեղչերի ավելացումը կբերի Abilify դեղամիջոցի վաճառքի ծավալի նվազմանը:     


Avapro™-ի և Avalide®-ի՝ անոթային ճնշման ցուցանիշը կարգավորող դեղամիջոցների, վաճառքի ընդհանուր ծավալը կրճատվել է  8%-ով և կազմել  է  290 մլն ԱՄՆ $: Դա մասամբ կապված էր այն բանի հետ, որ  Avalide-ը շուկայից ետ էր կանչվել արտադրական թերություններ հայտնաբերելու պատճառով, որը կարող էր բերել նրա էֆֆեկտիվության իջեցման:


«Բրիստոլ-Մայերս Սքուիբբ»-ի ներկայացուցիչները կանխատեսում են, որ ընկերության եկամուտը 2011 թ. հանրագումարով կլինի  2,1–2,2 ԱՄՆ $` մեկ բաժնետոմսի համար:

Սկզբնաղբյուր. apteka.ua
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ