ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա
ՏԵՎԱ-ն պայմանավորվել է 6,8 մլրդ դոլարով ամերիկյան Սեֆլոնի գնման մասին
Աշխարհի խոշորագույն դեղագործական ընկերություններից մեկը՝ իսրաելական ՏԵՎԱ Ֆարմասյուտիկլս Ինդստրիս ՓԲԸ-ն պայմանավորվել է 6,8 մլրդ ԱՄՆ $-ով ամերիկյան Սեֆլոնի գնման մասին: Ֆինանսական գործարքի համար ՏԵՎԱ-ն կօգտագործի իր տրամադրության տակ գտնվող ֆինանսական միջոցները, ինչպես նաև ընկերությունը նպատակադրված է ներգրավել վարկային միջոցներ: Գործարքը պետք է ավարտվի 2011 թ. 3-րդ եռամսյակում: Այս մասին խոսվում է այսօր ՏԵՎԱ-ի տարածած մամլո հայտարարությանում: Դրանում նշվում է, որ երկու ընկերությունների տնօրենների խորհուրդներն արդեն հավանության են արժանացրել այս գործարքը:
Սեֆլոնի բաժնետոմսերի գնման համար առաջարկված 81,5 ԱՄՆ $ Սեֆլոնի արժեթղթերի արժեքին 2011 թ. ապրիլի 29-ին շուկայի փակմանը գրանցված 6% և վերջին 30 առևտրային օրերի ընթացքում կազմակերպության բաժնետոմսերի միջին արժեքի 44% տարբերագինն է:
ՏԵՎԱ-ի և Սեֆլոնի տնտեսագետների գնահատմամբ` միավորված ընկերությունը կաշխատի ավելի քան 20 բրենդների հետ, ընդ որում` տարեկան վաճառքի ծավալը պետք է հասնի 7 մլրդ ԱՄՆ $: Նախկինում իսրաելական ընկերության ներկայացուցիչները նշում էին, որ հետաքրքրված են տարբեր ակտիվների գնման մեջ, որոնց շնորհիվ ՏԵՎԱ-ն կկարողանա հասնել պլանավորված եկամուտներին: 2011 թ. փետրվարին ընկերությաւնը նշում էր, որ «եկամտի նպատակային ցուցանիշը» կազմում է 31 մլրդ ԱՄՆ $: Այս նպատակին ՏԵՎԱ-ն ցանկանում է հասնել մինչ 2015 թ.: Նպատակային ցուցանիշին հասնելու համար ընկերության տարեկան եկամուտը պետք է ավելանա 4-5 մլրդ $-ով: Նշենք, որ ներկայումս Սեֆլոնը փորձում է խուսափել կանադական Վալեանտ Ֆարմասյուտիկլս Ինթերնեշնլի կողմից կլանումից: Վալեանտը պլանավորում է ձեռք բերել Սեֆլոնի բիզնեսը 5,7 մլրդ ԱՄՆ $-ով, ընդ որում` ամբողջովին փոխելով տնօրենների խորհրդի կարևոր պաշտոններ զբաղեցնող մարդկանց:
ՏԵՎԱ դեղագործական ընկերությունը հիմնադրվել է 1901 թ. Իսրաելում: Այն մասնագիտանում է գեներիկ բուժական միջոցների, պատենտավորված դեղորայքի և ակտիվ դեղագործական բաղադրամասերի մշակման, արտադրման և տարածման մեջ: Ընկերությունը ներառում է ավելի քան 50 գործարան` Իսրաելում, Հյուսիսային Ամերիկայում, Արևմտյան Եվրոպայում և Լատինական Ամերիկայում: Ռուսական շուկայում ներկայացված է 1995 թ:
Սեֆլոնը ամերիկյան բիոդեղագործական ընկերություն է, որը հիմնադրվել է 1987 թ.: 2010 թ. իրացված արտադրանքից եկամուտը կազմում է 2,8 մլրդ ԱՄՆ $: Աշխատակիցների կազմը ներառում է 4000 մարդ:
16.05.2011 Կարդացեք նաև
09.12.2013
Fatal error: Uncaught Error: Call to a member function bind_param() on bool in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code:1 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230): eval() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(727): TableManager->querySelectField() #2 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(747): TableManager->doSelect() #3 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(44): TableManager->doSelectOne() #4 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3655): Flud->checkBlockedIp() #5 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #6 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code on line 1















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
