Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա

Համաշխարհային դեղագործական շուկայի ծավալը 12 ամսվա ընթացքում` 2011 թ. փետրվարին

Աշխարհի հիմնական 14 դեղագործական շուկաների դեղամիջոցների վաճառքի ընդհանուր ծավալը 12 ամսում 2011թ. փետրվարին կազմել է մոտ 520,5 մլրդ ԱՄՆ դոլար (MAT-ի (Moving annual total) ցուցանիշով):
Ներկայացված համաշխարհային դեղագործական շուկաների մեջ առավել ակտիվ զարգացում է ցույց տվել Վենեսուելան՝ 34%: Աճի բարձր  տեմպեր են նկատվել Չինաստանի, Արգենտինայի և Բրազիլիայի դեղագործական շուկաներում: Այնպիսի երկրների համար, ինչպիսին Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան են, աճը կազմել է ընդամենը 1%:


Համաշխարհային շուկայի դեղաթերապևտիկ կառուցվածքը կայուն է: Ավանդաբար 14 հիմնական դեղագործական շուկաներում վաճառքի ծավալով  12 ամսում 2011 թ. փետրվարին երրորդ աստիճանի АТС-դասակարգման խմբերի մեջ С10А խմբի դեղամիջոցներն էին «Հիպոլիպիդեմիկ դեղամիջոցները, միաբաղադրիչները»: Երկրորդ տեղում է գտնվում А02В խումբը «Պեպտիդային խոցերի  և գաստրոէզոֆագեալ ռեֆլուքսների բուժման միջոցներ», երրորդ տեղում N05A-ն է «Հակափսիխոտիկ միջոցներ», իսկ  4 և 5-րդ տեղերում՝ համապատասխանաբար  N06A «Հակադեպրեսանտներ» և С09С «Անգիոթենզին II-ի հասարակ անտագոնիստները»:

 

Աղյուսակ Հիմնական դեղագործական շուկաներում դեղամիջոցների վաճառքի ընդհանուր ծավալը 12 ամսվա ընթացքում (2009 թ.մարտ — փետրվար 2010 թ.),  անցած տարվա նույն ժամանակահատածի համեմատ աճի տոկոսային ցուցանիշները
Շրջան/երկիր   Դեղ.շուկայի ծավալը, մլրդ ԱՄՆ դոլ.    ∆, 2009 թ.մարտ — փետրվար 2010 թ.
Հյուսիսային Ամերիկա 244,6 3%
ԱՄՆ*
225,1 3%
Կանադա 19,5 2%
Եվրոպա, Թոփ-5 107,6 3%
Գերմանիա 36,2 7%
Ֆրանսիա 27,8 1%
Իտալիա
15,8 1%
Իսպանիա 
14,2 1%
Մեծ Բրիտանիա 13,6 2%
Ճապոնիա** 88,0 2%
Չինաստան***
33,9 20%
Լատինական Ամերիկա: Թոփ-4 36,5
Բրազիլիա
18,3 20%
Մեքսիկա 8,0 3%
Վենեսուելա 6,1 34%
Արգենտինա 4,2 27%
Ավստրալիա/Նոր ԶելանդիաԸնդամենը 9,9 6%
Ընդամենը 520,5


*Ներառված են դեղատների, սննդի խանութների և փոստային վաճառքները:
**Ճապոնիայի շուկայի վաճառքի ծավալին գումարված է հիվանդանոցային հատվածի վաճառքը:
***Հիվանդանոցային հատվածի վաճառքի ծավալի տվյալները:

 

Վաճառքի ծավալով` դրամական արտահայտվածությամբ, 2011թ. փետրվարին համաշխարհային դեղագործական շուկայում թոփ-ցուցակը գլխավորում է Լիպրիմար/Lipitor-ը. 2, 3 և 4-րդ տողերը զբաղեցրել են Պլավիքս /Plavix-ը, Նեքսիում/Nexium-ը, Սերետիդ/Seretide-ը: 5 տեղում Կրեստոր/Crestor-ն է:


Դրամական փոխարժեքում` վաճառքի ծավալի գնահատականով, համաշխարհային դեղագործական շուկայում կորպորացիաների մեջ սանդղակը ղեկավարում է  «Պֆայզեր» ընկերությունը, 2-րդ տեղում «Նավորտիս»-ն է, 3,4,5-րդ տեղերում` համապատասխանաբար, «Աստրա Զենեկա»-ն, «ՄարկԸնՔո»-ն, «ԳլաքսոսմիթՔլայն»-ը:

Սկզբնաղբյուր. apteka.ua
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ