Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա

Հնդկական դեղագործական կորպորացիան վաճառում է իր ռուսական «Դոկտոր ՄՈՄ» բրենդը

Հնդկական դեղագործական կորպորացիան վաճառում է իր ռուսական «Դոկտոր ՄՈՄ» բրենդը

Հնդկական Քեմիքըլզ & Ֆամըսյութիքլզ (J.B. Chemicals & Pharmaceuticals) կորպորացիան վաճառում է ռուսական բիզնեսի մի մասը: Նա ունի հայտնի «Դոկտոր ՄՈՄ» և «Ռինզա» բրենդները: Շուկայի մասնակիցներն ակտիվների միակ հավակնորդ համարում են «Ֆարմստանդարտ» կորպորացիան:
Հնդկական դեղարտադրող Քեմիքըլզ & Ֆամըսյութիքլզը վաճառում է ռուսական բիզնեսի մի մասը 315 մլն ԱՄՆ դոլարով: Հնարավոր գործարքը առևտրականները քննարկում են Մումբայի բորսայում, որոնց տվյալները վկայակոչում է Բլումբերգը: Առևտրական շրջանում ընկերության թղթերը տատանվեցին 7,6%-ով, մինչև 162,7 ռուփի՝ մոտ 3,64 դոլար բաժնետոմսի համար: Դա 1991 թվականից, երբ  Քեմիքըլզ & Ֆամըսյութիքլզը դուրս եկավ բորսա, ամենաբարձր գինն է:


Ռուսական բիզնեսի  հնարավոր վաճառքի մասին խոսում է Մումբայում միջնորդ ընկերության աղբյուրը: Մագնում Էքուիթի Բրոուքինգի բիզնեսի զարգացման ղեկավար Նիլեշ Կարանին հաստատում է. «Քեմիքըլզ & Ֆամըսյութիքլզը կարող է վաճառել իր մասնաճյուղի մի մասը»:


Քեմիքըլզ & Ֆամըսյութիքլզի գործադիր տնօրեն Պրանաբհ Մոդին հասանելի չէր մեկնաբանությունների համար: Մումբայում ընկերության գրասենյակում ժխտում են, որ պատրաստվում են վաճառել  բիզնեսը Ռուսաստանում: Հնդկական ընկերությունում «Газеты.Ru»-ին ասացին, որ դա ճիշտ չէ: Իրենք չեն պատրաստվում վաճառել ռուսաստանյան մասնաճյուղը: Ռուսաստանյան գրասենյակում հրաժարվեցին մեկնաբանություններից՝ հենվելով լիազոր մենեջերների բացակայությանը: 


Ռուսաստանում Քեմիքըլզ & Ֆամըսյութիքլզн ունի ներկայացուցիչ, որը զբաղվում է ներքին շուկայի մարքեթինգով և Յունիք Ֆարմասյութիքըլ Լաբորատորիսը, որը պատասխանատու է ապրանքի իրացման համար: Բոլոր դեղամիջոցները Քեմիքըլզ & Ֆամըսյութիքլզն արտադրում է Հնդկաստանում: Ռուսական գրասենյակների հաստիքները մոտ 180 աշխատակից է , հայտնում է հնդկական ընկերության զեկույցը:


Ընկերությունը Ռուսաստան է եկել 1994 թ.: Քեմիքըլզ & Ֆամըսյութիքլզը հայտնի է «Դոկտոր ՄՈՄ» բրենդով (Քսուքներ, լուծույթներ, մրսածության բուժման համար գնդիկավոր մատիտ և այլն), «Ռիզնա»-յով և «Ռինզասիպ»-ով: Դեղամիջոցների պորտֆելում, որ վաճառվում են Ռուսաստանում նաև «Դիկլորան Պլյուս»-ն է (տեղային ցավազրկում), հակամիկրոբային միջոցներ «Ինֆիցիպրո»-ն և «Օֆլո»-ն, հակասնկային «Տերբինոքս»-ը և «Էկոդաքս կրեմ»-ը ինչպես նաև «Նիկարդիա»-ն և «Տրազոգրաֆ»-ը:


«Газеты.Ru»-ի աղբյուրը դեղագործության շուկայում գիտի, որ Քեմիքըլզ & Ֆամըսյութիքլզը բանակցություններ է վարում «Դոկտոր ՄՈՄ» բրենդի Ռուսաստանում վաճառքի համար:


Դեղագործական շուկայի փորձագետ Դավիթ Մելիք-Հուսեյնովի խոսքերով` հնդկական ընկերություններին դժվար է դառնում Ռուսաստանում աշխատելը, ղեկավարման առանձնահատկությունների պատճառով: Հնդկական ընկերությունների մասնաբաժինը շուկայում նվազում է: Վաճառքի ծավալն աճում է շուկայի հետ մեկտեղ, սակայն մյուս խաղացողները, որոնք ավելի մեծ բյուջե և կապեր ունեն, աճում են ավելի արագ:


Սակայն «Դոկտոր ՄՈՄ»-ը շուկայում դարձել էր բլոքբասթեր` մեկ տարում 10 մլն դոլարից բարձր վաճառքի ծավալով. հիշեցնում է Մելիք-Հուսեյնովը:


Այլ աղբյուրները հաղորդում են, որ «Դոկտոր ՄՈՄ»-ի ձեռքբերմամբ հետաքրքրված է Ֆարմստանդարտը: Ֆարմստանդարտն ունի իմունոմոդուլյատորներ` Ամիկսինը, Արբիդոլը, Իմմունեկսը: ՍՇՎԻ-ն և գրիպը կանխող դեղամիջոցների ցանկում են Կոդելակ բրոնխոն, Կոդելակը, Կոդելակ ֆիտոն, ինչպես նաև Ինֆլյոինորմը և Մաքսիկոլդը, որոնք մրսածության կոմպլեքս դեղամիջոցներ են:


Ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը պատկանում է ձեռնարկատերեր Վիկտոր Խարիտոնինին և Եգոր Կուլկովին: Ֆարմստանդարտում բանակցությունները չեն հաստատվում:

Սկզբնաղբյուր. remedium.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ