Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա

ԳլաքսոՍմիթՔլայն-ը պլանավորում է վաճառել որոշ ОТС-բրենդեր

ԳլաքսոՍմիթՔլայն-ը պլանավորում է վաճառել որոշ ОТС-բրենդեր

ԳլաքսոՍմիթՔլայն ընկերությունը ОТС-բրենդների ցուցակն է կազմել, որոնց իրավունքը նա նպատակ ունի վաճառել, իսկ արտադրությունը` դադարեցնել: Այս քայլը կատարվել է վաղօրոք հրապարակված պլանների շրջանակում, որոնց համաձայն ընկերությունը նպատակ ունի իր ռեսուրսները կենտրոնացնել առավել հեռանկարային բրենդների առաջընթացի մեջ, ինչպես նաև ընդլայնի իր ներկայությունը զարգացող շուկաներում:


Այն արտադրանքը, որոնց արտադրությունից ընկերությունը որոշել է հրաժարվել, շարունակում են ապահովել մեծ ծավալի վաճառք, սակայն, ըստ ԳլաքսոՍմիթՔլայնի ներկայացուցիչների կարծիքի, այլ ընկերություններն այս պոտենցիալը կարող են ավելի լավ օգտագործել: Այդ դեղամիջոցներից  է Alli®/Ալլի դեղամիջոցը՝ նախատեսված մարմնի քաշի նվազմանը, Սոլպադեինը, ԲիՍի-ն և Գուդիս-ը, ինչպես նաև Լաքտացիդը՝ ինտիմ հիգիենայի միջոցը: Հիմնականում այս ապրանքը վաճառվում է Եվրոպայում և ԱՄՆ-ում և 2010 թ. դրանց վաճառքի ծավալը կազմել է աշխարհում ընկերության վաճառքի եկամտի 10%-ը` կազմելով մոտ 818 մլն ԱՄՆ դոլար:
ԳլաքսոՍմիթՔլայնի ներկայացուցիչը  նաև հայտնեց Մեմֆիսում՝ Տենեսսի նահանգում, արտադրական օբյեկտների  վաճառքի մտադրության մասին, որտեղ արտադրում են մի շարք բրենդներ:  Գործարանը, որտեղ այժմ աշխատում են մոտ 250 մարդ, կգործի սովորական ձևով մինչև գնորդ գտնվի:


ԳլաքսոՍմիթՔլայնը ծրագրում է նշված բրենդների վաճառքի մասին բանակցություններ սկսել արդեն մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում, որ դրանք վաճառի մինչև 2011թ. վերջը: Այսպիսով,  ապրանքի արտադրման ոլորտում` ընկերության ամրության համար, ծրագրվում է իր ուշադրությունը  կենտրոնացնել  բերանի խոռոչի, ОТС-խմբի գեղեցկության և առողջության միջոցների, ինչպես նաև սննդային հավելումների վրա:


ԳլաքսոՍմիթՔլայնի գլխավոր տնօրեն Էնդրյու Վիթթին (Andrew Witty) նշեց, որ ծրագրվում է ռեսուրսներն ուղղել առավել հեռանկարային ապրանքի առաջընթացի վրա, ինչպես նաև զարգացող շուկաներում ընդլայնել ներկայությունը՝ երկարակեցության ապահովման և ընկերության հաստատուն զարգացման համար:

Սկզբնաղբյուր. remedium.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ