Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա

«Գեդեոն Ռիխտեր» («Gedeon Richter») ընկերության եկամուտը 2010 թ. աճել է 29%-ով

«Գեդեոն Ռիխտեր» («Gedeon Richter») ընկերության եկամուտը 2010 թ. աճել է 29%-ով

2011 թ. ապրիլի 5-ին  հունգարական դեղագործական  «Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը հրապարակել է 2010 թ. իր գործունեության ֆինանսական արդյունքները:
Նրա վաճառքի ընդհանուր ծավալը աճել է 4,8%-ով՝ համեմատած 2009 թ. և կազմել է 998,2 մլն եվրո: Եկամտի աճը պայմանավորված էր Ռուսաստանի, Հունգարիայի և ԱՊՀ երկրների դեղագործական շուկայում վաճառքի ծավալի ընդլայնմամբ:
Ռուսաստանում գրանցվել է վաճառքի 18% աճ, իսկ Ուկրաինայում այն կազմել է 42%` դոլարային համարժեքով: ԱՊՀ մյուս երկրներում վաճառքի ծավալի աճը գրանցվել է 20%-ով:


2010 թ. «Գեդեոն Ռիխտեր»-ի մաքուր եկամուտն աճել է 29%-ով` 2009 թ. համեմատ և հասել է ռեկորդային 234,4 մլն եվրոյի: Դրա հետ մեկտեղ մեկ ակցիայի հաշվարկով եկամուտը կազմել է 12,54  եվրո, իսկ 2009 թ. այս ցուցանիշը կազմում էր 9,74 եվրո:

Սկզբնաղբյուր. remedium.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ