Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա

Պետական կարգավորումը հնարավորություն է տվել 2010 թ-ին իջեցնել կարևորագույն դեղամիջոցների արժեքը

Պետական կարգավորումը հնարավորություն է տվել 2010 թ-ին իջեցնել կարևորագույն դեղամիջոցների արժեքը

Պետական կարգավորման շնորհիվ 2010 թ-ին առաջին անհրաժեշտության դեղամիջոցների գների  իջեցումը Ռուսաստանում կազմել է միջինը 2,5 - 2,6%, շուկայի առանձին սեգմենտներում՝ մինչև  6%, -հաղորդում է Ռուսաստանի Առողյապահության և սոցիալական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը: Ռուսաստանում դեղերի գների պետական կարգավորումը սկսել է կիրառվել 2010թ հունվարի 1-ից:

Գների պետական կարգավորման մեթոդի կիրառումն ապացուցում է, որ կարգավորման սկզբունքը արդարացրել է իրեն,այն  ապահովում է և գների իջեցում, և մատչելիություն,- ասվում է հաղորդման մեջ:

Այսպես,  2010 թ-ի արդյունքներով ՌԴ-ի դեղագործական շուկայի ամբուլատոր սեգմենտում գների իջեցման միջինը կազմում է 2,64%, հիվանդանոցային սեգմենտում՝ 2,58%: Առևտրային գների տարբերակված ավելացումը ամբուլատոր սեգմենտում հանգեցրել է 50-ից 500ռուբլի և 500 –ից ավելի արժեքով դեղամիջոցների մանրածախ գների իջեցման՝ համապատասխանաբար 3,88% և 6,48%: Մինչև 50 ռուբլի արժեքով դեղերի գների իջեցումը կազմել է 0,36%:

Օտարերկրյա  դեղամիջոցների գներն ամբուլատոր սեգմենտում իջել են 3,58% , 3,72% ՝ հիվանդանոցային սեգմենտում:  Հայրենական դեղամիջոցների գների իջեցումը կազմել է 1,52% ՝ ամբուլատոր և 1,22%  հիվանդանոցային սեգմենտներում:

Ինչպես ասվում է հաղորդագրությունում, առանձին շրջանններում կենսական անհրաժեշտ և կարևոր դեղամիջոցների գները անցյալ տարվա ընթացքում բարձրացել են, այսպես, ամբուլատոր սեգմենտում մանրածախ գների աճ է նկատվել Չելյաբինսկի (9,92%) և Սախալինի (4,21%)  մարզերում, Տուվայի հանրապետությունում (7,19%), Կրասնոյարսկի երկրամասում (3,31%), հիվանդանոցային սեգմենտում գնաճ է նկատվել Կամչատկայի երկրամասում, (21,38%), Արխանգելսկի(3,15%)  և Չելյաբինսկի(3,00%)  մարզերում,Ադըղական հանրապետությունում(4,58%):

Դեղերի գների մոնիթորինգը սկսվել էր 2009թ. աշնանը, երբ ՌԴ առողջապահության վերահսկողության ծառայությունը Ռուսաստանի գրեթե բոլոր ռեգիոններում դեղերի գների թռիչքային աճ էր արձանագրել: Առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության և Գլխավոր դատախազության համատեղ ստուգումների արդյունքում պարզվել էր, որ գների աճի հիմնական պատճառը միջնորդներն են՝ դիստրիբյուտորները: Իրավիճակի կարգավորման համար Առողջապահության նախարարությունն ու Դաշնային սակագնային ծառայությունը (ФСТ) համատեղ հատուկ մեթոդիկա մշակեցին կենսական անհրաժեշտ և կարևոր դեղամիջոցների (ԿԿևԱԴ) արժեքի վրա  արտադրողների՝ սահմանային գների սահմանման, և   մանրածախ և մեծածախ առևտրային գների ավելացման վերաբերյալ ցուցումներով:

Վերոհիշյալ մեթոդիկայի համաձայն՝ հայրենական ընկերությունների դեղերի բացթողնման սահմանային գները սահմանվում են՝ նրանց միջին հավասարակշռված փաստացի բացթողնման գները արտադրողների՝ գրանցման համար դիմում ներկայացրած ՝ ԿԿևԱԴ-ների բացթողնման գների հետ համեմատության միջոցով:

Օտարերկրյա ընկերությունների  սահմանային բացթողնման գները սահման­վում են գրանցման համար դիմում ներկայացրած արտադրողի սահմանային բաց­թողնման գները արտադրող պետությունում և այն պետություններում, որտեղ տվյալ դեղա­միջոցները գրանցված են,  դեղամիջոցի նվազագույն գնի հետ համեմա­տելու, ինչ­պես նաև ներմուծման միջին գների հետ համեմատության  ճանա­պարհով:

2010 թ-ի նոյեմբերին ՌԴ կառավարության հաստատած   ԿԿևԱԴ-ի ցուցակում ընդգրկված են 522 անուն դեղամիջոցներ: Նրանցից 84-ը (16,1 %) արտադրվում են միայն հայրենական արտադրողների կողմից, 162-ը (31 %) ՝ միայն արտերկրյա արտադրողի կողմից, իսկ 276 անուն դեղամիջոց արտադրում են ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան արտադրողները:

remedium.ru

Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ