Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա

Փորձագետներ. 2014 թվականը կդառնա դեղորայքի գների բարձրացման տարի

Փորձագետներ. 2014 թվականը կդառնա դեղորայքի գների բարձրացման տարի

Մոսկվայում քննարկվել է դեղագործության բնագավառում արտադրական կլաստերների ստեղծման տնտեսական շահութաբերությունը: Զարգացման տարբեր փուլերում են գտնվում 30-ից ավել նման սուբյեկտներ:

 

Սակայն դրանց մեծամասնությունը սովորական արդյունաբերություն է, և ոչ թե կլաստերներ՝ որպես այդպիսին: 2014 թվականը կդառնա ռուսական և արտասահմանյան մեծ դեղագործական արտադրամասերի զարգացման և փոքրերի «մահվան» տարի: Այս պահից ռուսական բոլոր ընկերությունները պետք է ստանան եվրոպական չափանիշների հավաստագրեր՝ GMP:

 

Երկրում գրանցված են ավելի քան 400 արտադրողներ, որոնց մոտավորապես 30-ն ունեն հավաստագրեր: Մնացածը հին արտադրություններ են և այն չեն անցնի: Դեղագործության մեջ ավելի հեշտ է նոր արտադրամաս ստեղծելը, քան թե հինը նորացնելը: Դրա համար անհրաժեշտ են ներդրումներ, որոնք ոչ մեծ տարածաշրջանային ֆիրմաներն իրենց չեն կարող թույլ տալ: Արդյունքը կբերի գների բարձրացման:

 

Արդյունաբերության զարգացման ծրագրում հայտարարված է, որ 2020 թվականին ՌԴ պետք է արտադրվի և ռուսական շուկա դուրս բերվի երկու հարյուր օրիգինալ դեղամիջոց: Սակայն դեղի՝ լաբորատորիայից մինչև դեղատուն ճանապարհը տևում է 7-12տարի:  Աժմ ՌԴ ամեն տարի մշակվում է մեկ-երկու սկզբունքայնորեն նոր դեղամիջոց: Փորձագետները գտնում են, որ հաշվարկները կարող են չարդարացվել:

 

Բացի այդ, նոր մշակումները պետք է պաշտպանել: DSM Group-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Շուլյակն ասում է. -«Ռուսաստանում ապրանքի գրանցումը դա խնդրի տաս տոկոսն է: Պետք է գրանցել միջազգային մակարդակով, ինչը մեծ գումարներ է պահանջում: Իսկ միջազգային մակարդակով գրանցումը կարևոր է այնքանով, որքանով՝ եթե արտերկրում չգրանցվի, ապրանքը կսկսվի կեղծվել»:

 

Փորձագետների խոսքերով այժմ առավել հարմար ուղի է տեղ գտնել համաշխարհային կորպորացիաներում: Շանսը հետևյալն է. 2010 թվականի տվյալներով ռուսական շուկան կազմել է 18 մլրդ դոլար և մտել է համաշխարհային տասնյակի մեջ: Սա նրան առավել գրավիչ է դարձնում:

Սկզբնաղբյուր. remedium.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ