Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա

2010 թ. ԱՄՆ-ում նկատվել է բուժիչ միջոցների գների ռեկորդային աճ

2010 թ. ԱՄՆ-ում նկատվել է բուժիչ միջոցների գների ռեկորդային աճ

«Barclays Capital» ընկերության անցկացրած հետազոտությունների արդյունքների համաձայն ԱՄՆ-ում 130 անուն դեղամիջոցի գին, որոնք վաճառվում են դեղատոմսով, բարձրացել է միջինը 6.9%-ով` 2010թվականի ընթացքում: Այսպիսով` վերջին տաս տարիների ընթացքում գրանցվել է ամենամեծ աճը, նախորդ ռեկորդը եղել էր 2008թ.` 6.8%:

Գների առավելագույն աճը գրանցվել է «Daiichi Sankyo Co. Ltd.» ընկերության Benicar®/Olmetec®/Ольметек (ольмезартан) դեղի նկատմամբ՝ 29,3%: Ինչպես նաև բարձր են Gleevec®/Glivec®/Гливек® (иматиниб, «Novartis AG») և Concerta™/Концерта™ (метилфенидат, «Johnson&Johnson») դեղերի նկատմամբ՝ համապատասխանաբար` 20,9% և 19,7%: Ինչպես նաև բարձրացել են որոշ դեղամիջոցների գները, որոնց պահպանման ժամկետը շուտով կլրանա, օրինակ՝ Lipitor™/Липитор™/Липримар™ (аторвастатин, «Pfizer Inc.») ՝ 12,4%; Plavix™/Плавикс (клопидогрел)՝ 13,2%:

«Daiichi Sankyo» ընկերության  մարկետինգի գծով վիցե-պրեզիդենտ Գրեգ Բառետը հաղորդում է, որ Benicar-ի գների բարձրացումը մասամբ պայմանավորված է համանման դեղերի գների բարձրացումով, ինչպես օրինակ՝ Diovan™ (вальзартан, «Novartis»), Cozaar™/Hyzaar™/Козаар™ (лозартан, «Merck&Co.»), Avapro™ (ирбесартан, «Bristol-Myers Squibb Co.»/«sanofi-aventis») և Avalide® (ирбесартан/гидрохлоротиазид, «Bristol-Myers Squibb»/«sanofi-aventis»):  Այսպիսով դեղը շարունակում է մրցունակ մնալ:

Գների բարձրացման մեկ այլ Benicar-ի գործոն է նրա արտադրման ծախսերի բարձրացումը:

«Sector&Sovereign Research»-ից Ռիչարդ Էվանսը նշել է, որ դեղամիջոցների գների աճը միջինում գերազանցում է զեղչերին: «Barclays Capital»-ի վերլուծաբան Լարենս Մարշը նշել է, որ արդեն նկատվել են դեղի գների բարձրացման հետագա տենդենցներ: Այսպես «Barclays Capital» ընկերության տվյալներով 2011թ. հունվար-փետրվարին դեղերի գները բարձրացել են միջինը 8,6%-ով:

Սկզբնաղբյուր. apteka.ua
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ