Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Գրիպի ժամանակ հակաբիոտիկների ընդունումը թույլատրելի է միայն մեկ դեպքում. meddaily.ru

Գրիպի ժամանակ հակաբիոտիկների ընդունումը թույլատրելի է միայն մեկ դեպքում. meddaily.ru

Հայտնի է, որ գրիպը ծանր և բարդություններով են տանում երեխաներն ու 60 տարեկանն անց մարդիկ: Ռիսկի խմբում են նաև թոքերի (բրոնխիալ ասթմա և այլն), սիրտ-անոթային համակարգի (սրտի բնածին արատներ, սրտի իշեմիկ հիվանդություն, սրտային անբավարարություն), լյարդի (ցիրոզ), երիկամների քրոնիկ հիվանդություններով և իմունադեֆիցիտային վիճակներով հիվանդները: Գրիպը վտանգավոր է նաև հղի կանանց համար:


Գրիպը հեշտությամբ փոխանցվում է օդա-կաթիլային ճանապարհով և կեղտոտ ձեռքերի միջոցով: Ախտանշաններն են՝ բարձր ջերմությունը, սարսուռը, ընդհանուր թուլությունը, գլխացավը, մկանային ցավերը` ոտքերում, գոտկատեղում, թուլություն, ախորժակի անկում, սրտխառնոց, փսխում: Որպես օրենք, ընդհանուր ինտոքսիկացիայի ախտանշանները պահպանվում են 5 օր: Եթե ջերմությունը շարունակվում է դրանից ավելի, ուրեմն զարգացել են բարդություններ: Դրանցից են՝ թոքաբորբը (մահացությունը 40 տոկոս է), էնցեֆալիտը, մենինգիտը, հղիության բարդացումը, պտղի ախտաբանությունները, քրոնիկական հիվանդությունների սրացումը:


Բժիշկներն զգուշացնում են՝ գրիպով վարակվելու դեպքում առաջին օրերին չի կարելի ընդունել հակաբիոտիկներ, որոնք չեն բուժում վիրուսից, բայց ոչնչացնում են օգտակար մանրէներն օրգանիզմում և թուլացնում են իմունիտետը: Հակաբիոտիկները նշանակվում են միայն բարդությունների ի հայտ գալու դեպքում, որոնք առաջանում են բակտերիալ վարակի միացման արդյունքում:

Սկզբնաղբյուր. meddaily.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ