Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Ասկորբինաթթվի օրական 0.5 գ դեղաչափը նվազեցնում է պոդագրայով հիվանդանալու հավանականությունը 17%-ով

Ասկորբինաթթվի օրական 0.5 գ դեղաչափը նվազեցնում է պոդագրայով հիվանդանալու հավանականությունը 17%-ով

Պոդագրան (հունարենից` թարգմանաբար նշանակում է թակարդ ոտքերի համար), դրսևորվում է հոդաբորբի սուր գրոհներով: Հիվանդությունը պայմանավորված է տարբեր հյուսվածքներում՝ առավելապես հոդերում, աղային բյուրեղների կուտակմամբ: 

Ենթադրվում է, որ հիվանդության պատճառը կամ օրգանիզմում միզաթթվի ավելցուկային առաջացումն է, կամ` այն օրգանիզմից երիկամներով արտահանելու ունակության նվազումը: Որպես կանոն` հիվանդությամբ տառապում են քառասունն անց տղամարդիկ, ովքեր չեն սահմանափակում մսամթերքի, պանրի և ալկոհոլի կիրառումը: 


Բոստոնի Համալսարանի (Boston University) հետազոտողները վերլուծել են 47 հազար ամերիկացի տղամարդկանց առողջական վիճակը քսան տարվա կտրվածքով: Պարզվեց, որ օրական 0,5 գ ասկորբինաթթուն պոդագրայով հիվանդանալու շանսերը նվազեցնում է 17%-ով, իսկ 1.5գ վիտամին C-ն՝ գրեթե երկու անգամ:


Դեղագետներն, ի սկզբանե, ասկորբինաթթվի հետ մեծ հույսեր էին կապում: Այս վիտամինը մարդու օրգանիզմում չի առաջանում, այլ ներմուծվում է բացառապես սննդի միջոցով: Վիտամին C-ն մասնակցում է ածխաջրային փոխանակության, արյան մակարդման, հյուսվածքների վերականգնման գործընթացներին, նվազեցնում է անոթների թափանցելիությունը և խթանում է իմունային համակարգը:

 

Այնուամենայնիվ, վիտամին C -ի բարձր դեղաչափերը (1 գ-ից ավելի) կարող են շատ անցանկալի կողմնակի երևույթներ առաջացնել

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ