ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ
Կյանքում ամենաթանկ բանն առողջությունն է. Ընտրե՛ք միայն որակյալ պրեպարատներ
Կյանքում ամենաթանկ բանն առողջությունն է: Բազմիցս կրկնված այս ճշմարտությունը ստիպում է ցանկացած պրեպարատ գնելուց առաջ մեծ ուշադրություն դարձնել դրա բաղադրությանը, արտադրման վայրին ու ժամկետներին: Իսկ եթե երբևէ օգտվել եք Իմմունոֆարմ ընկերության կողմից ներմուծվող պրեպարատներից, վստա՛հ ենք կփաստեք, որ դրանք բնական բաղադրիչներից են ու անվտանգ: Բացի այդ, պրեպարատները կան բոլոր դեղատներում և դուրս են գրվում առանց դեղատոմսի:
Որակյալ պրեպարատի մատակարարման հիմքում պատասխանատու, վերահսկվող, կազմակերպված աշխատանքն է, ինչն էլ հենց Իմմունոֆարմ ընկերության հաջողության բանալին է: Իմմունոֆարմը արդեն երկար ժամանակ է արտասահմանյան մի շարք հայտնի դեղագործական ընկերությունների ներկայացուցիչն է Հայաստանում, և զբաղվում է այդ ընկերությունների արտադրած պրեպարատների մարքեթինգային խթանմամբ հայկական շուկայում: Ընկերությունը համագործակցում է գերմանական Vitane (CalciCare, ColicEZ, TRIVISION) և լատվիական Solepharm (Olefar Duo, Sinurin Sprey) ընկերությունների հետ՝ դրանց արտադրանքը ներկայացնելով հայ սպառողին:

Vitane և Solepharm ընկերությունների արտադրած պրեպարատները հայտնի են ողջ աշխարհում իրենց թերապևտիկ էֆեկտիվության, հեշտ կիրառելիության և օրգանիզմի կողմից մատչելի յուրացման շնորհիվ: Ցուցված են ինչպես երեխաներին և մեծահասակներին, այնպես էլ հղիներին ու կերակրող մայրերին: Ի դեպ, այս պրեպարատները կան բոլոր դեղատներում:

Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու, ոսկրային համակարգն ամրացնելու, ախորժակը լավացնելու, մկանային ցավն ու հոգնածությունը վերացնելու համար Vitane ընկերությունն առաջարկում է օգտագործել կալցիումով, վիտամին D3-ով, մագնեզիումով և ցինկով հարուստ CalciCare-ը, որը նախատեսված է երեխաների, մեծահասակների ու հղիների համար: Իսկ ահա նորածնի օրգանիզմից գազիկների հեշտ դուրսբերմանը մեծապես նպաստում է սամիթի և ֆենխելի յուղերով հարուստ ColicEZ-ը: Այն ցուցված է նաև կերակրող մայրերին, խթանում է կաթնարտադրությունը: Vitane-ն հոգացել է նաև նրանց մասին, ովքեր իրենց առօրյայի մեծ մասն անցկացնում են համակարգիչների, թաբլեթների ու սմարթֆոնների դիմաց՝ վտանգելով տեսողությունը: TRIVISION բնական դեղապատիճը սնուցում է աչքերը, պահպանում և բարելավում է տեսողությունը, նվազեցնում է աչքերի լարվածությունն ու հոգնածությունը: Ցուցված է ինչպես մեծահասակներին, այնպես էլ երեխաներին՝ սկսած 12 տարեկանից:

Մեր օրգանիզմն ապահովագրված չէ տարատեսակ հիվանդություններից, այդ թվում ՝ գրիպից և մրսածությունից: Լատվիական Solepharm ընկերությունը երկու դեպքում էլ ունի լավագույն լուծումը: Ընկերությունն առաջարկում է կոկորդի մրսածության ու տարատեսակ ինֆեկցիաների դեմ պայքարել չիչխանի, վաղենակի, դարչինի, թեյի ծառի և անանուխի յուղերով հարուստ Olefar Duo սփրեյով, իսկ շնչառական ուղիների հիվանդությունների դեմ՝ էվկալիպտի յուղով և ծովի ջրով հարուստ Sinurin Sprey-ով: Երկու պրեպարատներն էլ պատրաստված են բնական բաղադրիչներից, անվտանգ են ու արդյունավետ: Կարևոր փաստ է նաև այն, որ Vitane և Solepharm ընկերությունների կողմից արտադրվող բոլոր պրեպարատները համապատասխանում են Good manufacturing practice (GMP) որակի միջազգային ստանդարտներին:
Ինչպես հայտնիներից մեկն է ասել՝ առողջությունը դեռ ամեն ինչ չէ, բայց ամեն ինչը ոչինչ է, եթե չկա առողջություն: Կյանքում ամենակարևորը առողջ լինելն է, ինչն էլ Իմմունոֆարմ ընկերությունը ցանկանում է Ձեզ:
05.04.2019 Կարդացեք նաև
Գյոթեի համալսարանի, Կենտական համալսարանի և Գաննովերի բարձրագույն բժշկական դպրոցի հետազոտողները գտել են պոտենցիալ դեղորայք COVID-19-ի դեմ, հայտնում է Eurek Alert-ը: Պարզվել է, որ արդեն օգտագործման...
13.01.2021
Հակաբիոտիկների օգտագործման աճը՝ նրանց նկատմամբ վիրուսի կայունության զարգացման գործոններից է: ԱՀԿ տվյալներով` բակտերիալ վարակների դեմ հակաբիոտիկների անարդյունավետության հետևանքով...
08.01.2021
Հայտնի է, որ գրիպը ծանր և բարդություններով են տանում երեխաներն ու 60 տարեկանն անց մարդիկ: Ռիսկի խմբում են նաև թոքերի (բրոնխիալ ասթմա և այլն), սիրտ-անոթային համակարգի (սրտի բնածին արատներ, սրտի իշեմիկ հիվանդություն...
07.01.2021
Գրեթե յուրաքանչյուրի տնային դեղատուփում կա ասպիրին։ Շատերն այն համարում են բավականին անվնաս միջոց, և հաճախ են ընդունում։ Սակայն ասպիրինն այնքան էլ անվնաս չէ, որքան ընդունված է համարել...
17.09.2020
Ռուսաստանի Դաշնային բժշկակենսաբանական գործակալության «Ֆարմզաշչիտա» գիտաարտադրական կենտրոնը, հաշվի առնելով չինացիների և ֆրանսիացիների փորձը, մշակել է կորոնավիրուսային վարակի բուժման...
17.09.2020
ԱՄՆ Լուիզիանա նահանգի համալսարանում հետազոտություն է իրականացվել, որը ցույց է տվել տարեց մարդկանց համար ամենավտանգավոր դեղերըը: Գիտնականները ցանկանում էին պարզել, թե որ դեղերն ունեն...
17.09.2020
Ավստրալիայից գիտնականները հայտնաբերել են, որ բժիշկներին լավ հայտնի «ոջիլի դեմ դեղամիջոցը»՝ հակամակաբուծային իվերմեկտին պրեպարատը, օժտված է նոր տեսակի կորոնավիրուսը ընդամենը 48 ժամվա ընթացքում սպանելու ունակությամբ...
17.09.2020
Նյու-Յորքի հիվանդանոցներում COVID-19-ի բուժման համար կիրառում են վիտամին С-ի մեծ դեղաչափեր: Չինաստանում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ այն խոստումնալից մոտեցում է...
17.09.2020
Իբուպրոֆենը ԱՀԿ կարևորագույն դեղերից մեկն է: Սակայն կազմակերպության մասնագետները կորոնավիրուսի դեպքում խորհուրդ չեն տալիս կիրառել այնպիսի դեղեր, որոնք իբուպրոֆեն են պարունակում: Թե ինչու պետք է հրաժարվել...
17.09.2020
Բժիշկ-թերապևտ Զաքար Լեյկինը Russia Today հրատարակչությանը պատմել է մի դեղի մասին, որով այսօր բուժում են նոր տեսակի կորոնավիրուսով հիվանդներին: Ուշագրավ է, որ այն ստեղծվել է դեռևս 70 տարի առաջ...
16.09.2020
Նոր հետազոտության ժամանակ Պարկինսոնով հիվանդներին տվել են պլացեբո՝ խոստանալով 75%-ով բարձրացնել դոֆամինի արտադրությունը: Հենց այս նյարդամիջնորդանյութի անբավարարությամբ է պայմանավորված հիվանդության զարգացումը...
16.09.2020
Իմուն համակարգի այս սպիտակուցն արդեն արդյունավետություն է դրսևորել ցրված սկլերոզի, հեպատիտ Ց-ի և բազմաթիվ քաղցկեղային գոյացությունների բուժման մեջ: Սակայն այն կարող է օգնել նաև ասթմայով հիվանդներին, պնդում են...
16.09.2020
Մասնագետների կարծիքով ցավազրկող պրեպարատների ազդեցությունն ուռճացված է և չի համապատասխանում իրականությանը: Գիտնականները հետազոտություն են իրականացրել, որի ժամանակ ուշադրությունը կենտրոնացրել են ցավազրկող...
16.09.2020
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
