Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Բժիշկները հայտնել են, թե ինչպիսի դեղեր ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել ալկոհոլի հետ. armeniamedicalcenter.am

Բժիշկները հայտնել են, թե ինչպիսի դեղեր ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել ալկոհոլի հետ. armeniamedicalcenter.am

Ինչպես հաղորդում է «Համաշխարհային իրադարձությունների քրոնիկան», եթե դեղորայքի ուղեցույցում չկա նախազգուշացում ալկոհոլի հետ անհամատեղելիության մասին, նշանակում է, այդ հարցով չեն անցկացվել առանձին հետազոտություններ: Բայց, ընդհանուր առմամբ, ալկոհոլի հետ չարժե ընդունել որևէ դեղորայքային միջոց:

Նախ, առաջինը, դա հղի է անկանխատեսելի  հետևանքներով: Ալկոհոլը կարող է փոխել դեղերի ազդեցությունը` անսպասելիորեն առաջացնելով  քիմիական ռեակցիաներ: Երկրորդ. կա միջոցների ցանկ, որոնք կտրականապես չի կարելի համակցել ալկոհոլի հետ. դրանք անտիբիոտիկներն են (ապացուցված է նրանց արդյունավետության իջեցումը ալկոհոլի հետ փոխհարաբերության ժամանակ), փսիխոտրոպ պատրաստուկները (քնաբերները, տրանկվիլիզատրները, նեյրոլեպտիկները ալկոհոլի հետ բերում են անկախատեսելի պահվածքի):

Նաև ալկոհոլի հետ չեն համակցվում հակադեպրեսանտները: Դեղորայքը թուլացնում է մարդուն, իսկ ալկոհոլը՝ հակառակը, ակտիվացնում է ներվային համակարգը: Ընդհանրության մեջ դա ծայրահեղորեն բացասաբար է ազդում մարդու ուղեղի վրա: Բժիշկները խորհուրդ չեն տալիս սպիրտայինը համակցել ճնշումն իջեցնող դեղերի հետ: Ալկոհոլը նեղացնում է անոթները` չեզոքացնելով դեղի ազդեցությունը, երբեմն նույնիսկ ճնշումը բարձրանում է:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ