Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Ասպիրինի ամենօրյա ընդունման առավելությունները գերազանցում են թերություններին. news.am

Ասպիրինի ամենօրյա ընդունման առավելությունները գերազանցում են թերություններին. news.am

Ամեն օր ասպիրին խմելու օգուտն ավելի շատ է, քան` վնասը: Այս մասին հայտնել են Քարդիֆի համալսարանի գիտնականները:

Ուսումնասիրելով օրգանիզմի վրա ասպիրինի ազդեցության վերաբերյալ գրականությունը՝ գիտնականները հանգել են այն եզրակացության, որ, չնայած այս դեղի ամենօրյա ընդունումը 50 տոկոսով մեծացնում է ստամոքսի արյունահոսության հավանականությունը, ոչ մի համոզիչ ապացույց չկա, որ այդ արյունահոսությունները մահացու վտանգ են ներկայացնում: Դրա փոխարեն, ամեն օր ասպիրին օգտագործող մարդկանց շրջանում մոտ 20-30 տոկոսով նվազում է քաղցկեղի եւ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Հետազոտության հեղինակներն ապացուցել են, որ ասպիրինի ընդունումը չի մեծացնում ստամոքսի արյունահոսության հետեւանքով մահվան սպառնալիքը, սակայն հենց այս վտանգն է բժիշկներից շատերին ետ պահել հիվանդներին տվյալ դեղի նշանակումից: Հետազոտողներն ընդգծում են, որ ասպիրինի ամենօրյա ընդունումն օգտակար է հատկապես տարեց մարդկանց, քանի որ նրանց մոտ արդյունքում նվազում է սրտի հիվանդություններից եւ քաղցկեղից հաշմանդամության մակարդակը:

Ընդ որում, գիտնականները հիշեցնում են, որ ներկայում հատկապես այս հիվանդություններն են մահացության եւ հաշմանդամության առաջատար պատճառները:

Վերջերս իրականացված հետազոտությունները եւս ցույց են տվել, որ ասպիրինի փոքր չափաքանակը, որը քաղցկեղով հիվանդները ստանում քիմիաթերապիայի եւ/կամ ճառագայթման հետ, մեծացնում է բուժման արդյունավետությունը եւ 15 տոկոսով նվազեցնում աղիքի ուռուցք ունեցող հիվանդների մահվան հավանականությունը:

Քարդիֆի համալսարանի գիտնականների կատարած ռանդոմիզացված հետազոտությունների մեծամասնության մեթաանալիզը առավել համոզիչ ապացույց է, որ ասպիրինի ընդունման օգուտը գերազանցում է վտանգներին:

Հետազոտության մասին հայտնում է Public Library of Science ամսագիրը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. otravleniy.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ