Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Գիտնականները սահմանել են հակաբիոտիկների օգտագործման առավելագույն նորման. news.am

Գիտնականները սահմանել են հակաբիոտիկների օգտագործման առավելագույն նորման. news.am

Մարդը տարեկան պետք է ընդունի հակաբիոտիկների 9 օրից ոչ ավելի չափաքանակ, այլապես այդ նյութերի հանդեպ կայուն մանրէների հարձակումը չի կասեցվի։ Այս մասին զգուշացնում են ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի եւ Չինաստանի բժիշկները։

Գիտնականները նաեւ կոչ են անում ՄԱԿ հատուկ նստաշրջան հրավիրել հարցը քննարկելու եւ «սուպերմանրէների» դեմ պայքարի օպերատիվ որոշումներ ընդունելու համար։ Եթե ոչինչ չնախաձեռնվի, ապա 2050 թվականից յուրաքանչյուր տարի 10 միլիոն մարդ կմահանա հակաբիոտիկակայուն մանրէների հարուցած վարակներից, հայտնում է The Independent–ը։

«Մենք առաջարկում ենք հակաբիոտիկների օգտագործման շեմ սահմանել՝ տարեկան մեկ մարդու հաշվով 8,54 օրական չափաքանակ»,– գրում են գիտնականները։

Նրանք նաեւ կոչ են անում կտրուկ կրճատել գյուղատնտեսության մեջ դեղամիջոցների կիրառումը։ Ներկայում կենդանիների աճը խթանելու համար նրանց հակաբիոտիկների ոչ մեծ չափաքանակ են տալիս, որը մանրէները գրեթե չի սպանում, բայց նպաստում է դրանց կայունության ձեռք բերմանը։

Վերջապես՝ գիտնականները կոչ են արել դեղագործական արտադրության հեղուկ թափոնում հակաբիոտիկներ նետելու հարցում խիստ սահմանափակումներ ներդնել։ Հակառակ դեպքում հակաբիոտիկները զանգվածաբար կհայտնվեն ջրի եւ հողի մեջ, որը խթանում է կայունության ձեռք բերմանը նպաստող գեների զարգացմանը։

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ