Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

ԱՄՆ-ում հավանության է արժանացել ներարկում չպահանջող ատամնաբուժական ցավազրկողի օգտագործումը. news.am

ԱՄՆ-ում հավանության է արժանացել ներարկում չպահանջող ատամնաբուժական ցավազրկողի օգտագործումը. news.am

ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղերի որակի վերահսկողության վարչությունը (Food and Drug Administration) հավանություն է տվել քթի նոր ցողացրի օգտագործմանը, որը հնարավոր է օգտագործել տեղային անզգայացման համար, ներարկվող ցավազրկողների փոխարեն:

Kovanaze դեղը, որը մշակված է կենսադեղագործական St. RenatusLLC ընկերության կողմից, հնարավոր կլինի օգտագործել, օրինակ, ատամնաբուժության մեջ: Գաղտնիք չէ, որ շատ հիվանդներ` ե՛ւ երեխաներ, ե՛ւ մեծահասակներ, վախենում են ցավազրկողների ներարկումից, եւ դա ատամնաբույժի մոտ չգնալու հիմնական պատճառներից է: Եթե ցողացիրը կարողանա այնպես ցավազրկել, ինչպես ներարկումը, շատ մարդիկ կդադարեն վախենալ ատամնաբույժներից:

Ցավազրկող ցողացրի մշակման համար մոտ 10 տարի է պահանջվել: Մշակողների խոսքով, ցողացիրն արդյունավետ ցավազրկում է վերին ծնոտի լինդն ու ատամները: Դեղի օգտագործման ընթացքում հիվանդները որևէ տհաճ զգացողություն չեն ունենում, իսկ դեղն ատամների եւ ներքին այտերի շրջանում անզգայացում չի առաջացնում: Այդ ամենը կօգնի ատամնաբույժի մոտ գնալը պակաս սարսափելի եւ տհաճ դարձնել:

Սակայն, ցավոք, դեղը ցուցված չէ փոքր երեխաներին, այն կարելի է նշանակել 40 կգ-ից ավելի քաշ ունեցողներին:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ