ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ
Գիտնականներն ուսումնասիրել են ԼՍԴ-ի ազդեցության տակ գտնվող ուղեղը. news.am
Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները (Imperial College London)` Բերկլիի հիմնադրամի հետ աշխատելով, առաջին անգամ, տեսողական առումով, արձանագրել են մարդու ուղեղի վրա ԼՍԴ-ի` կիսասինթետիկ, հոգեակտիվ նյութի ազդեցությունը: Փորձարկումների շարքի արդյունքում գիտնականները պատկերացում են ստացել այն մասին, թե նյութն ինչպես է ազդում ուղեղի գործունեության վրա:
Մասնագետները d-լիզերինգային թթվի դիէթիլամիդ (ԼՍԴ) կամ պլացեբո են ներարկել 20 առողջ կամավորի եւ ուղեղի սկանավորման տարբեր մեթոդներ են օգտագործել ԼՍԴ-ի ազդեցության տակ ուղեղի աշխատանքը` տեսողական առումով արձանագրելու համար:
Նորմալ վիճակում մեր աչքերից ստացվող տեղեկատվությունը մշակվում է ուղեղի այն հատվածում, որը տեսողական կեղեւ է կոչվում: Այն հիմնականում կենտրոնացած է գլխուղեղի յուրաքանչյուր կիսագնդի ծոծրակային հատվածում: Սակայն, երբ կամավորները ստացել են նյութը, տեսողական մշակմանը` տեսողական կեղեւից զատ, մասնակցել են ուղեղի նաեւ այլ` լրացուցիչ հատվածներ:
Բժիշկ Ռոբին Կարհարթ-Հարրիսը (Robin Carhart-Harris) Լոնդոնի Կայսերական քոլեջի բժշկության ամբիոնից պարզաբանել է. «Մենք հետազոտոել ենք ԼՍԴ-ի ազդեցության տակ գտնվող ուղեղի աշխատանքի փոփոխությունները. այդ նյութը մեր կամավորներին «ներշնչել է», թե իբր «տեսնում են փակ աչքերով»:
Բժիշկը նշում է, որ մեր ուղեղն, ընդհանուր առմամբ, կազմված է անկախ ցանց-հատվածներից, որոնք միմյանցից անկախ իրականացնում են իրենց մասնագիտացած գործառույթները: Որոշները պատասխանատու են տեսողության համար, մյուսները` շարժման կամ լսողության, ինչպես նաեւ ավելի բարդ, օրինակ` ուշադրության համար:
Սակայն օրգանիզմի վրա ԼՍԴ-ի ազդեցության տակ այդ ցանցերի միջեւ խիստ սահմանները ջնջվում են, դրա փոխարեն մենք հետեւում ենք բարդ եւ միասնական ուղեղին, ասում է բժիշկը:
«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ այս ազդեցությունն ընկած է գիտակցության վիճակի խորը փոփոխության հիմքում, որը մարդիկ հաճախ նկարագրում են նյութի ազդեցության տակ: Դա կապված է նրա հետ, ինչը մարդիկ երբեմն «էգո-դիսսոլյուցիա» են կոչում (գիտակցության տարալուծում): Դա նշանակում է, որ սեփական «ես»-ի նորմալ զգացումն ավերվում է եւ փոխարինվում է ինքն իր, ուրիշների, բնության աշխարհի հետ միավորման զգացողության հետ», — պարզաբանում է գիտնականը:
1950-60-ականներին ԼՍԴ-ի ակտիվ հետազոտություններ էին կատարվում, գիտնականները համարում էին, որ այս դեղը կարող է օգնել աֆեկտային խանգարումների բուժման գործում: Բայց հետագայում այն արգելվեց միջազգային պայմանագրով եւ գիտական մեծ աշխատանքը դադարեց, չնայած նախկինի պես ձեւականորեն թույլատրված է:
Ուղեղը հոգեակտիվ նյութի ազդեցության տակ ներկայացրած հետազոտության եզրակացությունները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences գիտական պարբերականում:
14.04.2016 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
